«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
վիքիֆիկացում, մաքրում
(վիքիֆիկացում, մաքրում)
 
==Պատմություն==
Հեթումյանների իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշինը, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, [[1073]]–ին իր ազգատոհմով [[Կիլիկիա]] էր տեղափոխվել [[Մեծ Հայք]]ի [[Արցախ]] նահանգից։ Կիլիկիայում իշխող [[Ապլղարիբ Արծրունի]]ն Օշինին պարգևեց [[Լամբրոն]] բերդը, որտեղ նրա հաջորդողները ժառանգաբար իշխեցին մինչև XIII դարի սկիզբը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց [[Ամենայն Հայոց Կաթողիկոս|Հայոց կաթողիկոս]] [[Գրիգոր Բ ՊահլավունիՎկայասեր|Գրիգոր Բ Պահլավունու]] եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան [[Թորոս Բ]]–ի դեմ [[Բյուզանդիա]]յին զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։
 
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր [[Ներսես Լամբրոնացի]]ն, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և [[1175]]–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ [[1201]]–ին [[Լևոն Բ]] թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց [[Տարսոն]], ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի [[Կոստանդին]]ը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ):
 
== Հեթումյանների արքայատան գահացանկը ==
 
# [[Հեթում Ա]] 1226-1269
# [[Լևոն Գ]] 1269-1289
# [[Օշին Ա]] 1308-1320
# [[Լևոն Ե]] 1320-1342
==Այցելեք նաև==
 
{{Հայոց արքաներ}}
 
{{ՀՍՀ}}
 
==Գրականություն==
 
==Արտաքին հղումներ==
 
{{Հայոց արքաներ}}
[[Կատեգորիա:Հայկական տոհմեր]]
 
17 101

edits

Նավարկման ցանկ