«Արտադրական ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Արտադրական ձեռնարկություն''', արտադրության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար: Սովորաբար արդյունաբերական ձեռնարկությունը նույնանում է գործարանի կամ ֆ...»:
(Տարբերություն չկա)

22:38, 3 Հուլիսի 2021-ի տարբերակ

Արտադրական ձեռնարկություն, արտադրության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար: Սովորաբար արդյունաբերական ձեռնարկությունը նույնանում է գործարանի կամ ֆաբրիկայի հետ, որից յուրաքանչյուրը կազմված է արտադրական ներքին օղակներից` արտադրամասերից, տնտեսություններից և վարչության բաժիններից:

Արտադրական ձեռնարկությունները ԽՍՀՄ-ում

Արդյունաբերական ձեռնարկության սոցիալական էությունը որոշվում է հասարակարգի բնույթով: Կապիտալիստական հասարակարգում արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասնավոր սեփականությունն է: Սոցիալիզմի օրոք արդյունաբերության ձեռնարկությունը արդյունաբերության կառավարման հիմնական օղակն է` սկզբնական տնեսական բջիջը: Սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկությունը հարաբերականորեն առանձնացված ապրանքաարտադրող է, որը բնութագրվում է արտադրատեխնիկական, կազմակերպական և տնտեսական միասնությամբ` օգտագործելով ամրացված արդյունաբերության միջոցները: Ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքների համաձայն տնտեսական հաշվարկի հիման վրա իրականացվում է արտադրատնտեսական գործունեություն և օգտվում այդ գործունեության հետ կապված իրավունքներից: 1973 թվականին ՍՍՀՄ-ում կար 49 հազար արդյունաբերական ձեռնարկություն, որոնք ունեին ինքնուրույն բալանս: Արդյունաբերական ձեռնարկության արտադրական կառուցվածքի վրա վճռական ազդեցություն է ունենում արտադրության հետագա կենտրոնացումը, որի հիմնական ուղղություններից մեկը արտադրական միավորների ստեղծումն է: 1973 թվականին արդյունաբերության մեջ գործում էր 1,3 հազար արտադրական միավորում, որոնք ընդգրկում էին 5,6 հազար ձեռնարկություն և արտադրական միավոր: Դրանց կազմի մեջ մտնում են գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային-կոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություններ: Արտադրամիավորումները հեռանկարային առումով պետք է դառնան հանրային արտադրության հիմնական տնտեսական հաշվարկային օղակները: Արդյունաբերության ձեռնարկության աշխատանքի կազմակերպումը նրա գործունեության ղեկավարումը հիմնված է սոցիալիստական, տնտեսավարման, լենինյան սկզբունքների, հասարակական, կոլկտիվ և անձնական շահերի միասնության, դեմոկրատական ցենտրալիզմի, միանձնյա ղեկավարման, սոցիալիստական պլանավորման, խնայողության ռեժիմի, բարոյական և նյութական շահագրգռվածության սկզբունքների վրա:

Արտադրական ձեռնարկությունները Խորհրդային Հայաստանում

Հայաստանում առաջին արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է եղել պղնձաարդյունաբերության հետ: 1763 թվականին սկսվել է Ախթալայի պղնձի և արծաթի հանքավայրերի, ավելի ուշ` Ալավերդու և 19-րդ դարում Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը:

19-րդ դարի վերջին Հայաստանի պղնձաարդյունաբերության ձեռնարկությունները ենթարկվել են որոշ տեխնիկական վերակառուցամն: 1896 թվականին Մելիք-Ազարյանցը կառուցել է Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որտեղ կիրառվում էին ֆրանսիական սիստեմ վատերժակետային հնոցներ, ամերիկյան բովիչ հնոցներ, կոնվերտորներ և այլն: Օգտագործվում էր քարածուխ: Չնայած դրան Հայաստանի պղնձաարդյունաբերությունն ընդհանուր առմամբ մնում էր տեխնիկապես հետամնաց:

19-րդ դարի վերջին համեմատաբար խոշոր ձեռնարկություններ ստեղծվեցին սննդաարդյունաբերության մեջ: 1887 թվականին Ներսես Թաիրովը Երևանում կառուցել է գինու և օղու, իսկ 1890 թվականին` կոնյակի գործարան: 1893 թվականին Երևանում կոնյակի գործարան կառուցեցին Կարապետ Աֆրիկովը, Գևորգ Գյոզալովը և Ենոք Մկրտիչովը, 1894 թվականին` Դավիդ Սարաջևը: 1899 թվականին «Շուստով ի սինովյա» ընկերությունը գնեց Թաիրովի գործարանը և տեխնիկապես վերակառուցեց: 1900-ական թվականներին գինու և կոնյակի արտադրությունը կատարելագործվեց նաև մյուս ձեռնարկություններում: Սննդի արդյունաբերության մյուս աչքի ընկնող ձեռնարկություններից էին Խ. Գիլանյանի լիմոնադի ու հանքային ջրերի և Ա. Ավետյանի «Զանգա» գարեջրի գործարանները: 20-րդ դարի սկզբին ստեղծվեցին Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի կաշվի, Գ. Ահարոնյանի և Պ. Էսապյանի պահածոների գործարանները: Նախահեղափոխական Հայաստանի սննդի ձեռնարկությունները չունեին բարձր արտադրողականություն, աշխատում էին պարզունակ տեխնոլոգիայով, հաճախ` տնայնագործական եղանակով, թեև տալիս էին բարձրորակ արտադրանք, որը 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ռուսաստանում կազմակերպված միջազգային ցուցահանդեսներում շահել են մրցանակներ ու մեդալներ: Ձեռնարկությունները մեծամասամբ փոքր էին: 1914 թվականին Երևանում գործում էր 86 արդյունաբերական ձեռնարկություն` 536 բանվորով:

Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է սոցիալիստական տնտեսության զարգացման հետ: Սովետական իշխանության հաստատումից անմիջապես հետո Սովետական Ռուսաստանի օգնությամբ սկսվեց քայքայված արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնումն ու վերակառուցումը: Դրա հետ մեկտեղ ստեղծվել են նոր ձեռնարկություններ, որոնք հիմք են դրել արդյունաբերության նոր ճյուղերին: Սոցիալիստական ինդուստրացման տարիներին կառուցվել են ծանր արդյունաբերության առաջին ձեռնակությունները: 1926 թվականին շահագործման է հանձնվել Երևանի հէկը, Հանրապետության Սոցիալիստական արդյունաբերության առաջնեկը` 1928 թվականի Գյումրիի հէկը, իսկ 1932 թվականին Ձորագետի հէկը: Հայաստանի էներգետիկ արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցավ Սևան-Հրազդան կասկադը, որն սկսվեց 1931 թվականին Քանաքեռի հէկի շինարարությամբ և ավարտվեց 1960 թվականին Երևանի հէկ երկրորդի գործարկումով: 1960-ական թվականներին սկսվեց Որոտանի կասկադի շինարարությունը: Նույն թվականներին կառուցվեցին ջէկեր Երևանում, Վանաձորում և Հրազդանում:

Հայաստանի առաջին վերականգնված և ընդլայնված արդյունաբերական ձեռնարկություններից էին պղնձահանքերը և պղնձաձուլական գործարանները: 1931-1935 թվականներին հիմնովին վերակառուցվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանը: 1934 թվականին շահագործման են հանձնվել պղնձարջասպի, 1934 թվականին` ծծմբաթթվի, 1947 թվականին` սուպերֆոսֆատի գործարանները: 1957 թվականին կազմակերպվել է Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը: Գունավոր մետալուրգիայի ասպարեզում շարք են մտել նաև Քանաքեռի ալյումինի գործարանը, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը: 1927 թվականին գործարկվել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը` Երևանի կարբիտի գործարանը, որն առաջինն էր ԽՍՀՄ-ում, իսկ առաջին հզոր ձեռնարկությունը` Վանաձորի քիմիական կոմբինատը շարք է մտել 1933 թվականին: Երկու տարի անց գործարկվել է Սմ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում: Հայրենական մեծ պատերազմից հետո գործարկվել է նաև Երևանի «պոլիվինիլացետատ» գործարանը: 1971-ական թվականների սկզբին սկսել է արտադրանք տալ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը: 1926-1929 թվականներին նախկին մեխանիկական արհեստանոցների բազայի վրա կառուցվել է Երևանի Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանը: Հետագայում ստեղծվել են բազմաթիվ հաստոցաշինական, մեքենաշինական, էլեկտատեխնիական, ավելի ուշ` ճշգրիտ սարքեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, արտադրող ձեռնարկություններ: Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից էր «Հայ էլեկտրամեքենա» միավորման Լենինի անվան հայկական էլեկտրամեքնաշինական գործարանը: 1965 թվականին շարք է մտել «ԵրԱԶ» ավտոգործարանը:

Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից էին Ջաջուռի կրի գործարանը, Արթիկ-տուֆը, Արարատի ցեմենտի գործարանը: Ետպատերազմյան շրջանում` 1955-1956 թվականներին, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում և Ախթալայում կառուցվել են հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարաններ:

Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկությունների լայն ցանց: 1927 թվականին ավարտվել է Գյումրիի տեքստիլ գործարանի շինարարությունը, որը հետագայում ընդլայնվել է և 1938-1939 թվականերին շարք մտել որպես Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատ: Կառուցվել են նաև կարի, կաշվի, կոշկեղենի, կենցաղային իրերի արտադրության ժամանակակից ձեռնարկություններ: Ընդլայնվել են և տեխնիկապես հիմնովի վերակառուցվել Արարատ գինու-կոնյակի տրեստի ձեռնարկությունները: Չորրորդ հնգամյակի տարիներին կառուցվել են և շահագործման հանձնվել Երևանի շամպայն-գինիների կոմբինատը, կոնյակի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ: Սննդի արդյունաբերական ձեռնարկություններից նշանավոր էին նաև ձեթ-օճառի գործարանը, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի, հրուշակեղենի և մակարոնի ֆաբրիկաները, Կալինինոյի շվեյցարական պանիրների, Ջերմուկ, Դիլիջան և Արզնի հանքային ջրերի, Երևանի և Արմավիրի պահածոների գործարանները: ՀՍՍՀ-ում գործել է շուրջ 660 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն:

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 9