«Կուսանոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
 
Տող 6. Տող 6.
Սկզբնական շրջանում կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ [[պետություն]]ը։ Հետագայում նվիրատվությունների հաշվին կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր։ Սովորաբար կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր։ [[Մենաստան]]ները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն էր։ [[Եկեղեցի]]ն կուսանոցը ծառայեցնում էր [[կրոն]]ը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին։ Միջին դարերում կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում։ Կուսանոցը դարձավ եկեղեցու կցորդ։ Կուսանոցը հաճախ ծառայեցվում էր քաղաքական նպատակների, բռնի կուսանոց էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ։

Կուսանոցին մեծ հարված հասցրին [[Ռեֆորմացիա]]ն և [[Ֆրանսիա]]կան մեծ հեղափոխությունը։ [[Բողոքականություն]]ն ընդհանրապես արգելեց կուսանոցի գոյությունը։ [[Խորհրդային Միություն]]ում և մյուս սոցիալիստական երկրներում, կուսանոցների կալվածքների և գույքի ազգայնացումից հետո, կուսանոցներն աստիճանաբար վերանում են։ [[1972]] թ.-ին աշխարհում եղել է 100 հազար [[կաթոլիկ]]ական կուսանոց։
Կուսանոցին մեծ հարված հասցրին [[Ռեֆորմացիա]]ն և [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը։ [[Բողոքականություն]]ն ընդհանրապես արգելեց կուսանոցի գոյությունը։ [[1972]] թ.-ին աշխարհում եղել է 100 հազար [[կաթոլիկ]]ական կուսանոց։

==Տես նաև ==
==Տես նաև ==

Ընթացիկ տարբերակը 08:34, 30 Հունիսի 2021-ի դրությամբ

Նինոցմինդայի տաճարը Վրաստանում

Կուսանոց, կուսաստուն, քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնք։ Առաջացել Է քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու ժամանակաշրջանում (III - IV դ.)՝ աշխարհիկ կյանքը մերժելու, ճգնակեցությամբ, տառապանքով և աղոթքներով Աստծուն մերձենալու քրիստոնեական նշանաբանով։

Առաջին կուսանոցները հիմնադրվել են Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում։ Ըստ ավանդական պատմության, Հայաստանում առաջին կուսանոց հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի (353—373 թթ.) հրամանով կուսանոցներ կառուցվեցին Հայաստանի համարյա բոլոր գավառներում։ Դրանք 374 թ.-ին ավերեց Պապ թագավորը։ Միանձնուհիները մտնելով կուսանոց՝ ընդունում էին կանոնադրություն, երդվում հավատարիմ մնալ կուսակրոն կյանքին։ Կուսանոց մտնող կանանց տալիս էին նոր անուն, կտրում մազերը (խորհրդանշում էր «Աստծո ստրուկ» դառնալը)։

Սկզբնական շրջանում կուսանոցի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ՝ պետությունը։ Հետագայում նվիրատվությունների հաշվին կուսանոցները դարձան խոշոր կալվածատերեր։ Սովորաբար կուսանոցին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր։ Մենաստանները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն էր։ Եկեղեցին կուսանոցը ծառայեցնում էր կրոնը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին։ Միջին դարերում կուսանոցների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում։ Կուսանոցը դարձավ եկեղեցու կցորդ։ Կուսանոցը հաճախ ծառայեցվում էր քաղաքական նպատակների, բռնի կուսանոց էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ՝ թագուհիներ։

Կուսանոցին մեծ հարված հասցրին Ռեֆորմացիան և Ֆրանսիական հեղափոխությունը։ Բողոքականությունն ընդհանրապես արգելեց կուսանոցի գոյությունը։ 1972 թ.-ին աշխարհում եղել է 100 հազար կաթոլիկական կուսանոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 22