«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 58. Տող 58.
|ծանոթագրություններ =
|ծանոթագրություններ =
}}
}}
[[Պատկեր:Արցախի Հանրապետության քարտեզ 2021.png|300px|մինի|աջից|Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ<ref name="armenpress.am օկուպացված տարածքներ">[https://armenpress.am/arm/news/1044795.html Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը,] ''([https://web.archive.org/web/20210307040659/https://armenpress.am/arm/news/1044795.html արխիվացված 05․04․2021թ․])''</ref>]]

'''Հադրութի շրջան''', վարչական միավոր [[Արցախ|Արցախի Հանրապետության]] հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնը [[Հադրութ]] քաղաքն է։ [[2020]] թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Հայ-Ադրբեջանական պատերազմից]] արդյունքում օկուպացվել է [[Ադրբեջան]]ի կողմից<ref>{{Cite web|url=https://www.lragir.am/2021/02/05/619037/|title=Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է|date=05.02.2021|website=https://www.lragir.am/}}</ref>։
'''Հադրութի շրջան''', վարչական միավոր [[Արցախ|Արցախի Հանրապետության]] հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնը [[Հադրութ]] քաղաքն է։ [[2020]] թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Հայ-Ադրբեջանական պատերազմից]] արդյունքում օկուպացվել է [[Ադրբեջան]]ի կողմից<ref>{{Cite web|url=https://www.lragir.am/2021/02/05/619037/|title=Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է|date=05.02.2021|website=https://www.lragir.am/}}</ref>։



11:11, 29 Հունիսի 2021-ի տարբերակ

Հադրութի շրջան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակԱրցախի Հանրապետության շրջան
Ներառում է29 համայնք
ՎարչկենտրոնՀադրութ
Բնակչություն (2005)
12300[1] (5 տեղ)
Խտություն6.4
Տարածք1877
Ժամային գոտիUTC+4
gov.nkr.am/hy/regions/details/51/
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Հադրութի շրջան, վարչական միավոր Արցախի Հանրապետության հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնը Հադրութ քաղաքն է։ 2020 թվականի Հայ-Ադրբեջանական պատերազմից արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի կողմից[3]։

Ենթակառուցվածքներ

Հադրութի շրջանում Հայաստան համահայկական հիմնադրամն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։

Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի[4][5], և համայնքային կենտրոնի[6] կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում[7]։

Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն[8], որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Ընդհանուր բնութագիր

Հադրութի շրջանի ռելիեֆային քարտեզ

Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։

Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։ Վարազաթումբը (Լելե թեփե) գտնվում է Հադրութի շրջանի հարավում` Իրանի սահմանի մոտ` Հորադիզ ավանի դիմաց։ Ունի ստրատեգիական մեծ նշանակություն։

Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, Ազոխը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Արցախի Հանրապետության Հադրութի շր'անում բնակչության աճ է նկատվում(ռուս.)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. «Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել։ Այս միջպետական գանգատը խոստումնալից է». https://www.lragir.am/. 05.02.2021. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. Նորակառույց մանկապարտեզ Դրախտիկում(չաշխատող հղում)
  5. Դրախտիկի մանկապարտեզի բացումը
  6. Նորակառույց համայնքային կենտրոն Դրախտիկում(չաշխատող հղում)
  7. Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը Դրախտիկում(չաշխատող հղում)
  8. Նորակառույց համայնքային կենտրոն Ակնաղբյուրում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադրութի շրջան» հոդվածին։