«Մադրասի հայկական տպագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 47. Տող 47.
[[Կատեգորիա:Հայ տպագրություն]]
[[Կատեգորիա:Հայ տպագրություն]]
[[Կատեգորիա:Հնդկահայ մամուլ]]
[[Կատեգորիա:Հնդկահայ մամուլ]]
[[Կատեգորիա:Հայկական տպարաններ]]

15:43, 24 Հունիսի 2021-ի տարբերակ

Մադրասի հայկական տպագրություն 19-րդ դարի 2-րդ կեսին հայկական տպագրությունը մուտք գործեց Հայաստան, Հնդկաստան ու Ռուսաստան։ 1771 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնեց տպարան, որտեղ 1772 թվականին լույս տեսավ նրա «Զբօսարան հոգեւոր» գրքույկը, որ Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Նույն ժամանակահատվածում հայկական տպագրությունը սկիզբ առավ նաև Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այստեղ հիմնադրվեցին հայկական տպարաններ։

Առաջին տպարանը

Մադրասի առաջին հայկական տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը՝ 1772 թվականին։ Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ։ Տպագրվել են հետևյալ գրքերը՝

  • «Այբբենարան» (1772),
  • Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772),
  • Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին),
  • Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775),
  • «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781),
  • Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783),
  • «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783)

Երկրորդ տպարանը

Մադրասի երկրորդ հայկական տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է հետևյալ գրքերը՝

Հաջորդ դարի սկզբներին տպագրված աշխատություններն են՝

  • «Փոքրիկ բառագիր» (1803),
  • «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806),
  • ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809)

Հարություն քահանա Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը» եղավ (1794-1796


19-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանել է Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են հետևյալ գրքերը՝

  • «Նոր տետրակ այբուբենական» (1809),
  • «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809),
  • Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810),
  • Հովհաննես Ջուղայեցու «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812)

Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները՝

  • ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը
  • Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը։

Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 128