«Ծակուռի»–ի խմբագրումների տարբերություն
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8 |
|||
Տող 70. | Տող 70. | ||
=== Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) === |
=== Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) === |
||
{{Հիմնական|Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)}} |
{{Հիմնական|Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)}} |
||
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|հայ-ադրբեջանական պատերազմի]] հետևանքով |
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|հայ-ադրբեջանական պատերազմի]] հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջանի զինված ուժեր]]ի վերահսկողության ներքո<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref><ref name="armenpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://armenpress.am/arm/news/1037303.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»]։</ref><ref name="artsakhpress.am կորցրած բնակավայրերի ցանկ">[https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»,] ([https://web.archive.org/web/20210305141921/https://artsakhpress.am/arm/news/136007/hraparakvel-e-arcakhi-adrbejani-hskoxutyan-tak-ancats-hamaynqneri-ev-bnakavayreri-canky.html արխիվացված])։</ref>։ |
||
== Բնակչություն == |
== Բնակչություն == |
07:21, 21 Հունիսի 2021-ի տարբերակ
Գյուղ | ||
---|---|---|
Ծակուռի | ||
ադրբ.՝ Hünərli | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
ԲԾՄ | 800 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 100 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ծակուռի, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այն տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան մասում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Համայնքը հարթավայրային է, ունի 307,4 հա տարածք, որից 241,68 հա գյուղատնտեսական նշանակության, 32,9 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Ակնեն» և «Ներսես»։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
Ծակուռի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 28 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 104 | 104 | 101 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Օգտակար հանածոներ
Համայնքում առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղի ամենա կարևոր և կրոնային հուշարձանը ՝ նախկին վանքային համալիր "Ծաղկավանքն" է (XII դար), որից միայն "Սուրբ Աստվածածին" եկեղեցին է պահպանվել։ Ըստ ամենահին խաչքարի նա 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին Արցախի միջնադարյա ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է և նա մտել է Շ. Մկրտչյանի հանրագիտական գործի մեջ, որը վերաբերվում է Արցախի պատմամշակույթային հուշարձաններին։
Մյուս պատմական հուշարձանները ներառում են նաև գերեզմանոցը (XVII – XIX դարերից), աղբյուրը (XIX դ.) , խաչքարը (XVII դ.) և նաև Պտքաթաղ վանքի ավերակները (1670 թ.)։
Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Եկեղեցու վերակառուցումը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից որակվել է որպես բարեգործական ծրագիր։ Այդ նախագիծը ստացել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականի մայիսին։ Եկեղեցու վերականգնման արտաքին աշխատանքների ընթացքի ու որակի վերահսկողությունը կատարվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պետական տեխնիկական վերահսկողության ծառայության կողմից։ Եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների ֆինանսավորման նպատակով նախաձեռնվել է Քրաուդֆանդինգ։
Հասարարակական կառույցներ
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Մարիամաձորի մաջնակարգ դպրոցի Ծակուռու մասնաճյուղ, որտեղ սովորում են 4 աշակերտներ[6]։
Արտաքին հղումներ
- Արցախի հյուսիս-հարավ մայրուղին (անգ:) North-South Highway
- Արցախի "Ճանապարհ Թրեյլ" (անգ:) Janapartrail
- Առկա և մշտական բնակչութունն ըստ վարչատարածքայն և սեռի, ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն, 2005. Աղյուսակ 1.1, էջ 51։ Առկա է։ [1]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ., 978-9939-72-184-2, էջ 119. Առկա է։ [2]
- Շ.Մ.Մկրտչյան [3], Լեռնային Ղարաբաղի պատմական և ճարտարապետական հուշարձանները, Երևան, Պարբերական, 1989 թ., էջ 96, 5540004027, 9785540004022 (ռուս:)
- Ծակուրի եկեղեցու վերակառուցում. (անգ:) , (ռուս:) հետևեք։ https://tsakuri.travel.blog [4], www.gofundme.com/tsakuri-church-reconstruction
- Տ.Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան [5]
- Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն [6]
- Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն [7] Արխիվացված 2019-10-30 Wayback Machine
- Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը [8], [9], [10]
- Բլոգեր և լուսանկարիչ Ալբերտ Ոսկանյանի անդրադարձը (ռուս:) [11], [12]
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. Դեկտեմբեր 10, 2020.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
{{cite web}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն) - ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 119.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|