«Ժդանով»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | Անվանում= Ժդանով | կարգավիճակ = Գյուղ | երկիր = Հայկական ԽՍՀ | երկրամասի տ...»: |
(Տարբերություն չկա)
|
10:21, 10 Հունիսի 2021-ի տարբերակ
Գյուղ | |
---|---|
Ժդանով | |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Շրջան | Գուգարք |
Այլ անվանումներ | Ժդանովո, Կշլաղ, Ղշլաղ, Ղշախ, Ղշլախ, Ղշլաղ |
Բնակչություն | 75 մարդ (1964) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Ժդանով, գյուղ Հայկական ԽՍՀի Գուգարքի շրջանում, Վանաձոր քաղաքի արևմտյան կողմում, Փամբակ գետի ձած ափին:
Գյուղը թաղված է այգիների մեջ: Խմելու ջուրը բերվում է 7 կմ հեռավորությունից՝ ջրմուղով:
Բնակչություն
Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Կարսի, Լեռնային Ղարաբաղի գյուղերից և Իջևանի շրջանի Սևքար գյուղից:
Գետիկի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 220 | 1473 | 1815 | 2370 | 3022 |
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, պտղաբուծություն, դաշտավարություն և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն էր։
Պատմություն
Կիշլաղ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ 1946 թվականի սեպտեմբերին վերանվանվել է Ժդանով:
Տները քաղաքատիպ են, զգալի մասը բազմահարկ: Գյուղում կար հիվանդանոց, մասնագիտացված խանություն, կենցաղսպասարկման տաղավարներ:
1960-ական թվականներին գյուղը ձուլվել է Կիրովական քաղաքին և դարձել է նրա թաղերից մեկը:
Պատմամշակութային կառույցներ
Ժդանովն ուներ Ս. Օհան անունով անշուք, կիսականգուն եկեղեցի։
Կրթություն
Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան:
Անվանի մարդիկ
Ժդանովում են ծնվել[1].
- ճարտարապետ Տիրան Մարությանը
- գեներալ-մայոր Ղարիբ Հակոբյանը
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 502-503