«Փոքր խոյադելֆին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
 
Տող 65. Տող 65.
*[http://www.cms.int/species/waam/index.htm Memorandum of Understanding Concerning the Conservation of the Manatee and Small Cetaceans of Western Africa and Macaronesia]
*[http://www.cms.int/species/waam/index.htm Memorandum of Understanding Concerning the Conservation of the Manatee and Small Cetaceans of Western Africa and Macaronesia]
*[http://www.pacificcetaceans.org/ Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region]
*[http://www.pacificcetaceans.org/ Memorandum of Understanding for the Conservation of Cetaceans and Their Habitats in the Pacific Islands Region]
* [http://cetus.ucsd.edu/voicesinthesea_org/species/dolphins/falseKiller.html Voices in the Sea - Sounds of the False Killer Whale]
* [http://cetus.ucsd.edu/voicesinthesea_org/species/dolphins/falseKiller.html Voices in the Sea - Sounds of the False Killer Whale] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140709235815/http://cetus.ucsd.edu/voicesinthesea_org/species/dolphins/falseKiller.html |date=2014-07-09 }}


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

Ընթացիկ տարբերակը 01:26, 2 Հունիսի 2021-ի դրությամբ

Փոքր խոյադելֆին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Ցեղ Խոյադելֆին
Լատիներեն անվանում
Pseudorca crassidens
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : 18596
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փոքր խոյադելֆին կամ Սև խոյադելֆին (լատին․՝ Pseudorca crassidens), Կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, կաթնասունների դասի, Կետանմանների կարգի խոյադելֆին։

Կարող է խաչասերվել Աֆալինա դելֆինի հետ և տալ Հիբրիդ սերունդ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ լինում են սև կամ մուգ մոխրագույն գույնի, սպիտակ շերտագծերով երկու կողքերին։ Որոշ առանձնյակների մոտ գլխին և կողմերին կա գորշ գունանյութ։ Գլուխը կլորավուն է, իսկ ճակատը՝ սեխի է նման։ Մարմինը ճկուն է։ Վերին ծնոտը ավելի երկար է։

Չափահաս արու խոյադելֆինները ունեն 3,7-6 մետր երկարություն, իսկ էգերը՝ 3,5-ից 5 մետր։ Մարմնի քաշը տատանվում է 917 դեպի 1842 կգ։ Նորածին խոյադելֆինները ունեն 1,5-ից 1,9 մետր երկարություն և կշռում են մոտ 80 կգ։ Նրանք թիկնային կենդանիներ են, իսկ թևերի երկարությունը հասնում է 18-ից մինչև 40 սմ։

Յուրաքանչյուր ծնոտի կողմում կան 8-ից 11 ատամներ։ Ատամները փոքր են և սուր։ Նրանց ատամները ունեն նույն երկարությունը, ինչ որ խոյադելֆինները։ Էգերի գանգի երկարությունը հասնում է 55-59 սմ-ի, իսկ արուներինը՝ 58-65 սմ-ի։ Ողնաշարը կազմված է 47-ից 52 ողերից՝ 7 պարանոցային, 10 կրծքային, 11 գոտկային և 20-23 պոչային։ Սրբանային ողերը բացակայում են։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր խոյադելֆինները ապրում են արևադարձային բարեխառն կլիմայական գոտիների ծովերում։ Երբեմն նրանք լողում են ծովերի ծանծաղուտներում, սակայն նրանք հիմնականում լողում են մեծ խորություններում։

Նրանք ապրում են խմբերով։ Յուրաքանչյուր խմբում կարող է լինել մինչև մի քանի հարյուր փոքր խոյադելֆին։ Միջին հաշվով, նրանց թիվը տատանվում է 10-ից 30 առանձնյակներ։ Նրանք սիրում են շրջել խմբերով և տարվա ընթացքում շրջագայել տարբեր ծովերում։ Տարվա ընթացքում սովորաբար լինում են Շոտլանդիայում, Շրի Լանկայում, Եթովպիայում և Մեծ Բրիտանիայի երկայնքով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր խոյադելֆինները տարածված են Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։ Հյուսիսային հատվածում նրանք ապրում են 50 °C, իսկ հարավում՝ 52 °C ջերմաստիճաններում։

Այս կենդանիները տարածված են Նոր Զելանդիայում, Պերուում, Արգենտինայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում և Դեղին ծովի հյուսիսում։ Հիմնական տարածքում ապրում են Ճապոնական ծովում և Մեքսիկական ծոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carwardine M.։ Wale und Delfine. Delius Klasing, 1996 (hochwertiger Führer)
  • Carwardine M.։ Delfine – Biologie, Verbreitung, Beobachtung in freier Wildbahn. Naturbuch Verlag, 1996 (informativer Bildband)
  • Kiefner, Ralf։ Wale und Delfine weltweit. Jahr Top Special Verlag, 2002 (Führer der Zeitschrift tauchen, sehr detailliert)
  • Niethammer J, Krapp F (Hrsg)։ Handbuch der Säugetiere Europas. Band 6: Meeressäuger, Tel 1A: Wale und Delphine 1. AULA-Verlag, Wiesbaden 1994 (sehr detailliertes Fachbuch)
  • R. R. Reeves, B. S. Stewart, P. J. Clapham, J. A. Powell։ Sea Mammals of the World. A Complete Guide to Whales, Dolphins, Seals, Sea Lions and Sea Cows. Black, London 2002, ISBN 0-7136-6334-0 (Führer mit zahlreichen Bildern).
  • Soury Gérard։ Das große Buch der Delfine. Deliuzs Klasing, 1997
  • Würtz M., Repetto N.։ Underwater world: Dolphins and Whales. White Star Guides, 2003, ISBN 88-8095-943-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր խոյադելֆին» հոդվածին։