«Ստեփան Պալասանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 3. Տող 3.
| պատկեր = Պալասանյան.jpg
| պատկեր = Պալասանյան.jpg
}}
}}
'''Ստեփան Հովհաննեսի Պալասանյան''' ([[դեկտեմբերի 5]], [[1837]] - [[փետրվարի 19]], [[1889]]), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։
'''Ստեփան Հովհաննեսի Պալասանյան''' ({{ԱԾ}}), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։

Ծնվել է [[Ռումինիա]]յի Բոտոշան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-1855 թթ.-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858 թ.-ին հրավիրվել է Թեոդոսիա և պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում։ Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասեաց աղաւնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ և մեկնել է Նոր Նախիջևան։ Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետոՙ 1863 թ.-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումՙ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն։ 1869 թ.-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը։ 1881 թ.-ից մինչև կյանքի վերջըՙ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանումՙ դասավանդելով հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն, հայոց պատմություն և ֆրանսերեն։ Մահացել է 1889 թ.-ի փետրվարի 19-ին Էջմիածնումՙ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արևելյան մասում։

17:46, 27 Մայիսի 2021-ի տարբերակ

Ստեփան Պալասանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1837(1837-12-05)
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Մահացել էփետրվարի 19, 1889(1889-02-19) (51 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍուրբ Գայանե եկեղեցի
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍամուել-Մուրատ վարժարան (1855) և Հայկազյան վարժարան
Մասնագիտությունլեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ, ուսուցիչ և մանկավարժ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց, Գայանյան օրիորդաց դպրոց և Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Ստեփան Հովհաննեսի Պալասանյան (դեկտեմբերի 5, 1837(1837-12-05), Բոտոշանի, Ռումինիա - փետրվարի 19, 1889(1889-02-19), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։

Ծնվել է Ռումինիայի Բոտոշան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-1855 թթ.-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858 թ.-ին հրավիրվել է Թեոդոսիա և պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում։ Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասեաց աղաւնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ և մեկնել է Նոր Նախիջևան։ Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետոՙ 1863 թ.-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումՙ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն։ 1869 թ.-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը։ 1881 թ.-ից մինչև կյանքի վերջըՙ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանումՙ դասավանդելով հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն, հայոց պատմություն և ֆրանսերեն։ Մահացել է 1889 թ.-ի փետրվարի 19-ին Էջմիածնումՙ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արևելյան մասում։

Ստ. Պալասանյանի նորարարությունն առանձնապես դրսևորվել է լեզվաբանության ասպարեզում. նա առաջինն էր, որ հետևելով հայտնի լեզվաբան-հայագետ Արսեն Այտընյանի տեսությանը, հիմք դրեց արևելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությաննՙ առաջին անգամ համակարգված ներկայացրեց արևելահայերենի հնչյունական համակարգը, բառակազմությունն ու իմաստաբանությունը և քերականությունըՙ իր երկու բաժիններով (ձևաբանություն և շարահյուսություն)ՙ իրենց քերականական կարգերին բնորոշ առանձնահատկություններով։ Ազգի լուսավորության ու գոյատևման հիմքը համարելով ազգային լեզուն, նա դեմ էր օտարաբանություններին, ինչպես և ծայրահեղ մաքրամոլությանը։

Լեզվի ձևաբանական մակարդակում նա քննում է աշխարհաբարի խոսքի մասերը, ըստ որում, այս տերմինը առաջինը Պալասանյանն է ներմուծել աշխարհաբարումՙ «մասունք բանի»ի փոխարեն։ Նա մեր լեզվում ներմուծել է նաև ենթակա և ստորոգյալ տերմինները, իսկ նախադասություն տերմինը վերցրել է Այտընյանից։

Աշխարհաբարի ձևաբանական համակարգում Պալասանյանը քննում և ընդունում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում և բայական 4 լծորդություն։ Նա դերբայը դիտում է առանձին խոսքի մաս։

Շարահյուսական մակարդակում նա սահմանում է նախադասությունը, ապա բերում է դրա բոլոր տեսակները, որոնք այժմ ընդունված են հայերենի դասագրքերում, խոսում է նաև դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք։

Գրքեր

  • «Գործնական քերականութիւն հայերէն լեզուի» (Թիֆլիս, Ա, Բ հատորներ, 1869 թ.), մենագրություն։
  • «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (Թիֆլիս, 1870 թ.), մենագրություն։
  • «Քերականութիւն մայրենի լեզուի հայոց» (Թիֆլիս, 1874 թ.), մենագրություն։
  • «Պատմութիւն հայոց գրականութեան» (1865 թ.), դասագիրք։
  • «Պատմութիւն հայոց», ունեցել է չորս հրատարակություն (1890, 1895, 1911, 1920 թթ.)։
  • «Ֆրանսերէնի այբբենարան եւ սկզբնական ընթերցանութիւն» (Թիֆլիս, 1865 թ.), դասագիրք։

Հղումներ