«Շուշան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատկերասրահ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4. Տող 4.


== Հայաստանում ==
== Հայաստանում ==
[[ՀՀ]]-ում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և [[շուշան հայկական]]։
[[Հայաստան]]ում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և [[շուշան հայկական]]։


Տարածված է [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Տավուշի մարզ|Տավուշի]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։
Տարածված է [[Կոտայքի մարզ|Կոտայքի]], [[Լոռու մարզ|Լոռու]], [[Տավուշի մարզ|Տավուշի]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։

14:58, 22 Մայիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշան (այլ կիրառումներ)


Շուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Շուշան (Lilium)
L., 1753

Շուշան (լատին․՝ Lilium), շուշանազգիների ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 90 (այլ տվյալներով՝ 100) տեսակ։

Հայաստանում

Հայաստանում՝ 2 տեսակ՝ շուշան Շովիցի և շուշան հայկական։

Տարածված է Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի անտառային և ենթալպյան գոտիներում։

Կենսաբանական նկարագիր

Սոխուկը թեփուկավոր է։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, տերևապատ, բարձրությունը՝ 100-110 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ խոշոր, դեղին՝ շագանակագույն բծերով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ տուփիկ է։

Բազմացում

Շուշանները բազմանում են սոխուկների բաժանումով, գրունտում սոխուկի վերևում և ցողունի վրա տերևանութում աճող, սոխուկներով, ինչպես նաև ցողուններով, թեփուկներով, տերևներով և սերմերով։ Տարբեր տիպի շուշաններ բազմանում են տարբեր եղանակներով։ Այսպես, օրինակ, սպիտակ շուշանը բազմանում Է թեփուկներով և անդալիսի միջոցով, վագրաշուշանը թեփուկներով և օդային սոխուկներով։ Ոսկյա գծավոր շուշանը նույնպես բազմանուամ Է թեփուկներով և սերմերով, միայն այն տարբերությամբ, որ ցանքը կատարվում Է աշնանը, կիսատաք ջերմախտներում, սերմերը հասունանալուց անմիջապես հետո։ Վերը նշված բոլոր շուշանները բազմանում են նաև սոխուկների բաժանումով։

Հայրենիք

Հայրենիքը համարվում Է Հյուսիսային կիսագունդը Ճապոնիա, Չինաստան, Հեռավոր Արևելք, Կամչատկա, Սիբիր, Կովկաս, Հնդկաստան, Եվրոպա (Միջերկրական ծովի շրջանում գտնվող երկրները), Միացյալ Նահանգներ և Կանադա։ Հայտնի է շուշանների մոտավորապես հարյուր տեսակ։

Նշանակություն

Մեղրատու է և գեղազարդիչ։ Շուշանի որոշ տեսակներ (սպիտակ և չինական շուշաններ, վագրաշուշան և այլն) ու սորտեր մշակվում են նաև ՀՀ-ում՝ որպես գեղազարդիչ բույսեր։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշան» հոդվածին։