«Ստեպան Ռազինի ապստամբություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
(Տարբերություն չկա)

19:25, 18 Մայիսի 2021-ի տարբերակ

Գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670— 1671, կազակային-գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում։ Ուղղված Էր ճորտատիրական կարգերի դեմ։ Տարածվել է Դոնում, Վոլգայի միջին և ստորին ավագանում։ Շարժման պատճառը Պուգաչովը դատ է վարում։ Պերովի ֆեոդալական շահագործման ուժեղացումն էր, Լեհաստանի (1654—1667) և Շվեդիայի (1656—1658) դեմ երկարամյա պատերազմների ընթացքում բնակչության դրության վատթարացումը։ Ապստամբությանը նախորդել է Վասիլի Ուսի ջոկատների արշավանքը դեպի Տուլա (1666)։ Սկզբնական շրջանում շարժումը ուներ ավարառուական բնույթ։ 1667 թվականին Դոնում հավաքված կազակներն ու գյուղացիները Սաեպան Տիմոֆեևիչ Ռազինի գլխավորությամբ շարժվել են Վոլգա, գրավել Յաիցկը, ապա Կասպից ծովով հասել իրանական ափերը և 1669 թվականին հարուստ ավարով վերադարձել Դոն։ Չերկասկամ Ռազինն ընտրվել է կազակական զորքի ղեկավար։ 1670 թվականին մայիսին ապստամբները կրկին արշավել են Վոլգա։ Ապստամբությունը, որին միացել են փախած գյուղացիներ ու ստրելեցներ, ընդունել է հակաֆեոդալական բնույթ։ Նրա հիմնական շարժիչ ուժն էին ռուս, ինչպես և մարիական, մորդովական, չուվաշական և թաթարական գյուղացիները։ Կարևոր դեր է խաղացել Դոնի կազակությունը։ Ապստամբների հիմնական նպատակն էր ճորտային կախվածության վերացումը։ Կառավարությունը զորքեր է ուղարկել ապստամբությունը ճնշելու համար։ Ռազինը գրավել է Ցարիցինը, Աստրախանը, Սարատովը, Սամարան, Սիմբիրսկը, սակայն Սլոբոդյան Ուկրաինայում ապստամբները հաջողություն չեն ունեցել։ Ապստամբները գրաված վայրերում ստեղծել են կազակային ինքնավարություն, ոչնչացրել կալվածատերերին, աստիճանավորներին։ 1670 թվականի հոկտեմբերի 1-ին Ռազինը Սիմբիրսկի մոտ պարտվել է և նահանջել Դոն։ 1670 թվականի վերջերին և 1671 թվականի սկզբներին ապստամբները կառավարական մեծաթիվ զորքերի հարվածների տակ աստիճանաբար նահանջել են։ Նրանց անհաջողությունները ոտքի են հանել ունևոր կազակներին, որոնք հարձակվելով Կագալնիկի վրա (մոտ 1671 թվականի ապրիլի 9-ին)՝ գերել են Ռազինին և նրա եղբայր Ֆրոլին։ Ապրիլի 25-ին նրանց տեղափոխել են Մոսկվա և հունիսի 6-ին մահապատժի ենթարկել։ Ապստամբության վերջին օջախը Աստրախանն էր, որն ընկել է նոյեմբերի 27-ին։ Գյուղացիական պատերազմը տարերային էր, անկազմակերպ, չուներ քաղաքական որոշակի ծրագիր։ Ապստամբները կույր հավատ են տածել ցարի հանդեպ, ուստի ապստամբությունը դատապարտված էր պարտության։ Գյուղացիական պատերազմը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի ժողովուրդների մեջ հեղափոխական դեմոկրատական ավանդույթների արմատավորման, ճորտատիրության դեմ նրանց համատեղ պայքարի գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 129