«Ալեքսանդր Դեմյանենկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 65. Տող 65.
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ]]
[[Կատեգորիա:Կաթվածից մահացածներ]]

08:04, 18 Մայիսի 2021-ի տարբերակ

Ալեքսանդր Դեմյանենկո
ռուս.՝ Александр Сергеевич Демьяненко
Ծնվել էՄայիսի 30, 1937
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սվերդլովսկ, Սվերդլովսկի շրջան, ԽՍՀՄ
Մահացել էՕգոստոսի 22, 1999 (62 տարեկան)
Մահվան վայրՌուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1959)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1958-1999
ԺանրերԿատակերգություն
Ընտրանի"Կովկասի գերուհին", "Շուրիկի արկածները", "Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը"
Ամուսին(ներ)Լյուդմիլա Ֆիմյանենկո
Երեխա(ներ)ԱՆժելիկա Նևոլինա
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 0218849
ԿինոՊոիսկID 284624

Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն (ռուսերեն՝ Александр Сергеевич Демьяненко, մայիսի 30, 1937(1937-05-30)[1][2], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - օգոստոսի 22, 1999(1999-08-22)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[3]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Դեմյանենկոյի կերտած ամենահայտնի և հաջողված կերպարներից է համարվում բարի ու ազնիվ Շուրիկի կերպարը, որով նա հայտնի դարձավ խորհրդային հանդիսատեսին։

Կենսագրություն

Ալեքսանդր Սերգեևիչ Դեմյանենկոն ծնվել է 1937 թվականի մայիսի 30-ին Սվերդլովսկում և դեռ վաղ մանկությունից հետաքրքրվում էր թատրոնով։ Դրանում մեծ դեր է խաղացել նրա հայրը, ով ավարտել էր ԳԻՏԻՍ-ը, աշխատել էր օպերային թատրոնում, իսկ ավելի ուշ դերասանական վարպետություն էր դասավանդել Կոնսերվատորիայում։

Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Դեմյանենկոն փորձել է ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիա ընդունվելու քննություններ հանձնել, սակայն հուզմունքը չհաղթահարելու պատճառով ձախողել է այն։ Սակայն մեկ տարի հետո նա մեկնել է Մոսկվա և անմիջապես ընդունվել ԳԻՏԻՍ։ Ավարտելով այն՝ որոշ ժամանակ աշխատել է Մայակովսկու թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադ և ողջ կյանքն անցկացրել այդ քաղաքում։

Նկարահանվել է «Օպերացիա և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարներում, որոնք ընդգրկված են ռուսական կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։

Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահացել է 1999 թվականի օգոստոսի 22-ին, սրտի կաթվածից։

Տարեգրություն

  • 1946 - 1952 թթ - Սովորել է Սվերդլովսկի երաժշտական դպրոցում
  • 1954 թ. - Ձախողել է արվեստի դպրոցի ընդունելության քննությունները
  • 1955-1959 թթ. - Սովորել է Մոսկվայի թատրոնի ակադեմիայում
  • 1965 թ. - Թողարկվում է Շուրիկի մասնակցությամբ ամենաառաջին դասական ֆիլմը՝ «Օպերացիա Ի-ն, և Շուրիկի մյուս արկածները»
  • 1966 թ. - Շուրիկի կերպարը հանդես է գալիս «Կովկասի գերուհին» ֆիլմում
  • 1999 թ. - Դեմյանենկոն, ով կյանքի վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով և ապրում չքավորության մեջ, մահանում է սրտի կաթվածից

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Deutsche Nationalbibliothek Record #128925736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դեմյանենկո» հոդվածին։