«Բարբարոսա (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք}} '''«Բարբարոսա»''' ({{lang-ru|«Барбаросса»}}), Վալենտին Պիկուլի պատմական վեպը, նախատե...»:
 
Տող 15. Տող 15.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Ռուսական ստեղծագործություն]]

15:18, 5 Մայիսի 2021-ի տարբերակ

Բարբարոսա
ՀեղինակՎալենտին Պիկուլ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակված էՍովետսկի վոին և Roman-Gazeta?
Հրատարակման տարեթիվ1991

«Բարբարոսա» (ռուս.՝ «Барбаросса»), Վալենտին Պիկուլի պատմական վեպը, նախատեսված «Ընկած մարտիկների հրապարակ» երկերգության առաջին մասը[1]: Վեպը չի ավարտվել հեղինակի մահվան պատճառով[2]: Հրապարակվել է 1991 թվականին «Սովետսկի վոին» ամսագրում[2] և մեկ տարի անց վերատպվել է «Роман-газета» թերթում[3]:

Սյուժե

Գիրքն ունի մի քանի սյուժետային գծեր: Հիմնականը ներկայացնում է Ֆրիդրիխ Պաուլյուսի կյանքը, Ստալինգրադը պատերազմի ժամանակ և ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը:

Ֆրիդրիխ Պաուլյուսը՝ Կասելի բանտային հաշվետարի որդին[4], Վերմախտի գեներալ-ֆելդմարշալ է, սովորում է, կարիերա է անում և ավարտում կյանքը խորհրդային գերության մեջ։ Վեպում բավականին մանրամասն նկարագրված է Պաուլյուսի աշխատանքը ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակման պլանի` Բարբարոսա պլանի ստեղծման վրա:

Ստալինգրադի ղեկավար Չույանովը զբաղվում է սպառազինության պատրաստման, քաղաքի պաշտպանության և բնակչության սովի խնդիրներով:

Իոսիֆ Ստալինը և նրա շրջապատը Հայրենական մեծ պատերազմի սկզբնական փուլերում հեղինակի կողմից ցուցադրվում են նսեմացուցիչ բնութագրերով[5]: Այս գնահատականը վիճարկվում է մի շարք պատմաբանների կողմից[5]:

Բացի երեք հիմնական սյուժեային գծերից, վեպում բավականին մեծ տեղ է հատկացված հիտլերյան Գերմանիայի հրամանատարությունում ներքին փոխգործակցության նկարագրին, ֆաշիստական Իտալիայի և Բենիտո Մուսոլինիի նկարագրությանը, նախապատերազմական Ստալինգրադ քաղաքի նկարագրությանը:

Ծանոթագրություններ

  1. Филатова А. И. Пикуль Валентин Саввич // Русская литература ХХ века. Прозаики, поэты, драматурги: Биобиблиографический словарь. В 3-х томах. Т. 3. — М.: ОЛМА-ПРЕСС Инвест, 2005. — С. 62.
  2. 2,0 2,1 fantlab.ru Валентин Пикуль - роман «Барбаросса».
  3. 50 лет великой победы под Сталинградом. — УД СО РАН, 1993. — 172 с.
  4. Валентин Пикуль Барбаросса. — М.: Вече, 1991.
  5. 5,0 5,1 Андрей Сидорчик (2015-07-12). «Человек, написавший Россию. Живая история Валентина Пикуля». aif.ru. Վերցված է 2021-02-10-ին.