«Սադուկեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 18. Տող 18.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=111}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=111}}
[[Կատեգորիա:Հուդայականություն]]
[[Կատեգորիա:Հրեաների պատմություն]]
[[Կատեգորիա:Նոր Կտակարան]]
[[Կատեգորիա:Աստվածաշունչ]]
[[Կատեգորիա:Իսրայելի և հրեաների հնագույն պատմություն]]
[[Կատեգորիա:Եբրայերեն բառեր և արտահայտություններ]]

16:00, 2 Մայիսի 2021-ի տարբերակ

Սադուկեցիներ, ադովկեցիներ (հուն․՝ Ξασσօμχατօι), աղանդավորական հոսանք Հուդայում մ․ թ․ ա․ II–մ․ թ․ I դդ․։

Ըստ ավանդության, կոչվել են Երուսաղեմի տաճարի քահանայապետ Ցադոկի կամ Մադովկի (մ․ թ․ ա․ X դ․) անունով։ Ի աղանդի մեջ ներգրավվել են հիմնականում բարձրաստիճան զինվորականներ ու հոգևորականներ, հարուստ վաճառականներ ու հողատերեր, որոնք արտահայտել են իշխող վերնախավի շահերը։

Հավատի հարցերում հակադրվելով փարիսեցիներին՝ ժխտել են ավանդույթներն ու բանավոր օրենքները, հոգու անմահության, հանդերձյալ կյանքի, Քրիստոսի ու ննջեցյալների հարության մասին ուսմունքը, ընդունել միայն Մովսեսի «Օրինաց գիրքը»՝ Հնգամատյանը:

Ըստ մադուկեցիների՝ աստված չի միջամտում մարդկանց գործերին, ուստի մարդիկ ազատ կամքով կարող են ընտրել չար կամ բարի արարքը։ Հուդայի թագավոր Հերովդես I Մեծի (մ․ թ․ ա․ 40 – 4) հալածանքներից հետո սադուկեցիներ խիստ թուլացան, իսկ հռոմեական տիրապետության դեմ պատերազմներից (66–73 թթ.), հատկապես Երուսաղեմի տաճարի կործանվելուց (70 թ.) հետո դադարեց նրանց գործունեությունը։

«Պանարիոնում» 80 քրիստոնեական հերետիկոսությունների ցանկում (մոտ 378 թ.) սադուկեցիները 14 տեղն են զբաղացնում և առաջինն են հերետիկական հրեականներից քրիստոնեության տեսակետից։

Սադուկեցիները մերժեցին խորանների տոնին զոհասեղանին ջուր լցնելու ծեսը. այս ծեսը ոչ մի հիմք չունի Մովսիսական օրենքում, բայց այն շատ տարածված էր մարդկանց շրջանում և կատարվում էր մեծ հանդիսավորությամբ։

Կրոնական դոգմայի հարցերի վերաբերյալ աղբյուրները նշում են սադուկեցիների աշխարհայացքի հետևյալ երեք առանձնահատկությունները՝

  • անձի բացարձակ ազատ կամքի ճանաչում,
  • հոգու անմահության ժխտումը և մահացածների հարությունը,
  • հրեշտակների ու ոգիների ժխտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադուկեցիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111