«Սադուկեցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Սադուկեցիներ''', ''ադովկեցիներ'' ({{lang-el|Ξασσօμχατօι}}), աղանդավորական հոսանք Հուդայում մ․ թ․ ա․ II...»:
(Տարբերություն չկա)

15:47, 2 Մայիսի 2021-ի տարբերակ

Սադուկեցիներ, ադովկեցիներ (հուն․՝ Ξασσօμχατօι), աղանդավորական հոսանք Հուդայում մ․ թ․ ա․ II–մ․ թ․ I դդ․։

Ըստ ավանդության, կոչվել են Երուսաղեմի տաճարի քահանայապետ Ցադոկի կամ Մադովկի (մ․ թ․ ա․ X դ․) անունով։ Ի աղանդի մեջ ներգրավվել են հիմնականում բարձրաստիճան զինվորականներ ու հոգևորականներ, հարուստ վաճառականներ ու հողատերեր, որոնք արտահայտել են իշխող վերնախավի շահերը։ Հավատի հարցերում հակադրվելով փարիսեցիներին՝ ժխտել են ավանդույթներն ու բանավոր օրենքները, հոգու անմահության, հանդերձյալ կյանքի, Քրիստոսի ու ննջեցյալների հարության մասին ուսմունքը, ընդունել միայն Մովսեսի «Օրինաց գիրքը»՝ Հնգամատյանը:

Ըստ մադուկեցիների՝ աստված չի միջամտում մարդկանց գործերին, ուստի մարդիկ ազատ կամքով կարող են ընտրել չար կամ բարի արարքը։ Հուդայի թագավոր Հերովդես I Մեծի (մ․ թ․ ա․ 40 – 4) հալածանքներից հետո Մադուկեցիներ խիստ թուլացան, իսկ հռոմեական տիրապետության դեմ պատերազմներից (66–73 թթ.), հատկապես Երուսաղեմի տաճարի կործանվելուց (70 թ.) հետո դադարեց նրանց գործունեությունը։

«Պանարիոնում» 80 քրիստոնեական հերետիկոսությունների ցանկում (մոտ 378 թ.) սադուկեցիները 14 տեղն են զբաղացնում և առաջինն են հերետիկական հրեականներից քրիստոնեության տեսակետից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111