«Էդուարդ IV»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
'''Էդուարդ Չորրորդ Անգլիացին''' եղել է Անգլիայի թագավորը<ref>{{cite web |title=Edward IV |work=Archontology.org |date=մարտի 14, 2010 |url=http://www.archontology.org/nations/england/king_england/edward4.php |quote=Set sail on 2 October 1470 from England and took refuge in Burgundy; deposed as King of England on 3 October 1470}}</ref>։ Նա ծնվել է [[1442]] թվականի ապրիլի 28-ին։ Նա դարձել է Անգլիայի թագավոր [[1461]] թվականի մարտի չորսից մինչև [[1483]] թվականի ապրիլի 9-ը<ref>{{cite book|ref=harv|last=Ross|first=Charles|authorlink=Charles Ross (historian)|title=Edward IV|url=https://books.google.am/books?id=zbmkggaM_k8C&pg=PA3|year=1974|publisher=University of California Press|isbn=978-0-520-02781-7}}</ref>։
Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի չորս որդիներից ավագն էր<ref>{{cite web |title=Edward IV (1442 - 1483) |work=History: Historic Figures |publisher=BBC |date=2014 |url=http://www.bbc.co.uk/history/historic_figures/edward_iv_king.shtml}}</ref>:։ Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր [[Անգլիա]]յի գահը։ Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա [[թագավոր]] Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում։ Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է [[Վարդերի պատերազմ]]ը։ Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ։ Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար։ Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր։ Նա օգնել է Ուորիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նևիլին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ։ Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել [[1460]] թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են։ Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին։ [[1461]] թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել [[Լոնդոն]] և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր։ [[Արքա]] Հենրի վեցերորդը բանտարկվում է։ Միառժամանակ, Ուորիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ։ Էդուարդը ծանոթանում է [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ։ Ուորիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը։ Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի [[1464]] թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի։ Երբ Ուորիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է։ Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Ուորիքի կոմսին։ [[1459]] թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Ջորջի օգնությամբ։ Ջորջը ամուսնացած էր Ուորիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ։ Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժուացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր։ Ուորիքի կոմսը հաջողացնում է [[1471]] թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից։ Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի [[Բուրգունդիա]], այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց։
 
Բարգունդիայի [[կոմս]]ը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով։ Երբ Էդուարդը վերադառնում է [[Անգլիա]], նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին։ Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա։ Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր։ Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը։

Նավարկման ցանկ