«Վաչե Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
չNo edit summary
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վաչե Մամիկոնյան''' (ծննդյան թվականն անհայտ է-մահացել է մոտ [[338]]), Հայոց [[սպարապետ]], [[Մամիկոնյան]] [[տոհմ]]ի նահապետ։ Հայոց թագավոր [[Խոսրով Բ Կոտակ]]ի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական [[տոհմ]]երին՝ Մանավազյաններին ու [[Որդունիներ]]ին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ [[Արագածոտն]] գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա [[Օշական]]ի մոտ տեղի ունեցած [[Օշականի ճակատամարտ (336)|ճակատամարտերում]] ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Մազգթաց թագավոր Սանեսան Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ [[337]] թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիսարևելյան ափին) մոտ պարտության է մատնել [[Հայաստան]] ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է [[Պարսկաստան]]ին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից [[Շապուհ II Երկարակյաց|Շապուհ 2-րդ]] արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ [[Արշավիր Կամսարական]]ը և [[Անդովկ Սյունի]]ն։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=283}}
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=283}}
 
{{Wikidata/Ancestors}}
{{Wikidata/FamilyTree}}
[[Կատեգորիա:Արշակունիների թագավորության սպարապետներ]]
 

Նավարկման ցանկ