«Վիճակագրական մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն
չ ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.feynmanlectures.caltech.edu/ +https://feynmanlectures.caltech.edu/) |
||
Տող 13. | Տող 13. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [https:// |
* [https://feynmanlectures.caltech.edu/I_40.html The Feynman Lectures on Physics: The Principles of Statistical Mechanics] |
||
{{արտաքին հղումներ}} |
{{արտաքին հղումներ}} |
||
Ընթացիկ տարբերակը 20:26, 16 Ապրիլի 2021-ի դրությամբ
Վիճակագրական մեխանիկա, տեսական ֆիզիկայի (ինչպես նաև՝ մաթեմատիկական ֆիզիկայի) ճյուղ, որը օգտագործելով հավանականությունների տեսությունը, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի միջին վարքագիծը, երբ համակարգը անորոշ վիճակում է[1][2][3]։
Վիճակագրական մեխանիկան օգտագործվում է մեծ համակարգերի ջերմադինամիկական վարքագիծը բացատրելու համար։ Վիճակագրական մեխանիկայի այս բաժինը, որը վերաբերում է դասական ջերմադինամիկային, հայտնի է վիճակագրական ջերմադինամիկա կամ հավասարակշռության վիճակագրական մեխանիկա անվամբ։ Մակրոսկոպական մեխանիկական օրենքները չունեն այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ջերմաստիճանը, տաքությունը կամ էնտրոպիան։ Սակայն, վիճակագրական մեխանիկան ցույց է տալիս, թե ինչպես են այս հասկացությունները առաջանում համակարգի վիճակի բնական անորոշությունից, երբ համակարգը ստեղծվել է գործնականում։ Վիճակագրական մեխանիկան տրամադրում է՝ ջերմադինամիկական մեծությունները (ինչպես օրինակ՝ ջերմունակություն) մակրոսկոպիկ վարքագծերի հետ կապող մեթոդներ, մինչդեռ, դասական ջերմադինամիկային միակ հասանելի տարբերակը այս մեծությունների ճափումն է։ Վիճակագրական մեխանիկան նաև թույլ է տալիս ջերմադինամիկայի օրենքները տարածել այնպիսի պայմանների վրա, որոնք հաշվի չեն առնվում դասական ջերմադինամիկայում, օրինակ՝ մակրոսկոպիկ համակարգեր և փոքր ազատությամբ մեխանիկական այլ համակարգեր[1]։
Ոչ֊հավասարակշռության վիճակագրական մեխանիկան զբաղվում է հավասարակշռության մեջ չգտնվող անշրջելի գործընթացների մակրոսկոպական մոդելավորմամբ։ Այսպիսի գործընթացի օրինակ են քիմիական ռեակցիաները կամ մասնիկների և ջերմության հոսքը։ Վիճակագրական մեխանիկայի այս բաժինը շարունակում է մնալ ակտիվ տեսական հետազոտությունների առարկա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Gibbs, Josiah Willard (1902). Elementary Principles in Statistical Mechanics. New York: Charles Scribner's Sons.
- ↑ Tolman, R. C. (1938). The Principles of Statistical Mechanics. Dover Publications. ISBN 9780486638966.
- ↑ Balescu, Radu (1975). Equilibrium and Non-Equilibrium Statistical Mechanics. John Wiley & Sons. ISBN 9780471046004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիճակագրական մեխանիկա» հոդվածին։ |
|