«Աշոտ Արսենյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Տող 35. Տող 35.
[[Կատեգորիա:Հայ գործարարներ]]
[[Կատեգորիա:Հայ գործարարներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ շինարարներ]]

15:33, 11 Ապրիլի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արսենյան (այլ կիրառումներ)
Աշոտ Արսենյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1960(1960-11-14)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրԳնդեվազ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար և շինարար
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Աշոտ Եղիշեի Արսենյան (նոյեմբերի 14, 1960(1960-11-14)[1][2], Գնդեվազ, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, տեխնիկ-շինարար, քաղաքական գործիչ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1996-2002)[3]

Կրթություն

1986 թվականին ավարտել է Երևանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը։ Ունի տեխնիկ-շինարարի որակովորում։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։

Աշխատանքային և բիզնես գործունեություն

1982-1984 թվականներին Աշոտ Արսենյանը որպես գնորդ աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում։ 1985-1986 թվականներին եղել է Սուրենավան գյուղի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ։ 1986-1988 թվականներին աշխատել է Ջերմուկի թիվ 4 առողջարանում որպես գլխավոր բժշկի տեղակալ։ 1993 թվականին նշանակվել է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն։ 1996 թվականից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահն է։

Քաղաքական գործունեություն

1996, 1999 և 2002 թվականներին ընտրվել է Ջերմուկ քաղաքի քաղապետ։ 2003-2007 թվականներին համամասնական ցուցակով ՀՀԿ կուսակցությունից եղել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և ՀՀԿ խմբակցության անդամ։

2007 թվականի մայիսի 12-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։

2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

2018 թ․ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից,կուսակցությունից, քաղաքականությունից։

Անդամություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ