«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
'''Եկատերինա Յորք''' ({{lang-en|Catherine of York}}), նաև՝ '''Եկատերինա Պլանտագենետ''' ({{lang-en|Catherine Plantagenet}}{{sfn|Cokayne|2000|p=852}}; около [[14 августа]] [[1479 год|1479]], [[Элтемский дворец]], [[Гринвич (исторический район)|Гринвич]] — [[15 ноября]] [[1527 год|1527]], [[Тивертон (Девон)|Тивертон]])՝ անգլիական արքայադուստր [[Յորքեր|Յորքերի]] տնից, [[Անգլիայի թագավորություն|Անգլիայի]] թագավոր [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] և [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] վեցերորդ դուստրը։Ամուսնության մեջ՝ կոմսուհի Դևոն։
 
Շուտով [[Էդուարդ IV|հոր]] մահից և [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ի]] կողմից գահը բռնազավթելուց հետո, Եկատերինան, ով չորս տարեկան էլ չկար, [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ Վուդվիլի]] և [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] մյուս երեխաների թվում, հայտարարվեց [[Արտամուսնական երեխա|ապօրինածին]]։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխեց [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան ստացավ և մոտ մեկ տարի անցկացրեց այստեղ: Ավելի ուշ նա տեղափոխվեց թագավորական պալատ: Երբ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] մահացավ, իսկ գահին հայտնվեց [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII Թյուդորը]], Էդուարդ IV-ի երեխաներին [[Արտամուսնական երեխա|բաստարդ]] հռչակած ակտը չեղյալ հայտարարվեց։ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ը]] ամուսնացավ Էդուարդի դուստրերից ավագի՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթի]] հետ, իսկ Եկատերինան դարձավ դիվանագիտական արժեքավոր ակտիվ. նախատեսվեց նրա ամուսնությունը [[Հովհաննես Արագոնացի (Աստուրիասի արքայազն)|Հովհաննես Արագոնացու]], իսկ ավելի ուշ՝ շոտլանդական արքայազն [[Ջեյմս Ստյուարտ, Ռոսսի դուքս|Ջեյմս Ստյուարտի]]՝ Ռոսսի դքսի հետ, սակայն երկու դեպքում էլ գործը չհասավ հարսանիքին: 1495 թվականին Եկատերինան ամուսնացավ [[Ուիլյամ Կուրտենե,Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]]՝ Թյուդոր-թագավորի մոլի ջատագով Դևոնի կոմսի որդու և ժառանգորդի հետ։
 
[[1502]] թվականին Եկատերինայի ամուսինը սկսեց կասկածվել գահի Յորքյան հավակնորդ [[Էդմունդ դե լա Պոլ, Սաֆֆոլկի 3-րդ դուքս|Էդմունդ դե լա Պոլի]] դավադրությանը մասնակցելու մեջ և շուտով ձերբակալվեց, զրկվեց ունեցվածքից և հոր տիրույթներն ու տիտղոսները երեխաներին փոխանցելու իրավունքից: Եկատերինան՝ ինքը, [[Էլիզաբեթ Յորք|քրոջ]] հովանավորության շնորհիվ մնաց ազատության մեջ: [[1509]] թվականի ապրիլին [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] մահից հետո նոր թագավորը ներեց [[Ուիլյամ Կուրտենե, Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեին]] և նրան վերադարձրեց բռնագրավված ունեցվածքը. շուտով մահացավ Եկատերինայի սկեսուրը: [[1511]] թվականի մայիսին Եկատերինայի ամուսնուն վերադարձվեց հոր տիտղոսը, բայց մեկ ամիս անց Կուրտենեն մահացավ [[Թոքամզի բորբոքում|պլևրիտից]]։
 
=== Ամուսնության պլաններ և ամուսնություն ===
Եկատերինան, փաստացի, ցանկալի հարսնացու էր ծնվելուց անմիջապես հետո և հետագայում կարող էր խաղազինվոր դառնալ դինաստիական ամուսնությունների քաղաքականության մեջ: Նրա լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց՝ [[1479]] թվականի օգոստոսին, ամուսնության առաջարկ է ստացվել [[Կաթոլիկ թագավորներ|կաթոլիկ թագավորների]] ժառանգորդ Հովհաննեսի՝[[Հովհաննես Արագոնացի (Աստուրիասի արքայազն)|Հովհաննեսի]]՝ Աստուրիասի արքայազնի հետ, ով մեկ տարով մեծ էր արքայադուստրից: [[1479]] թվականի [[Օգոստոսի 28|օգոստոսի 28-ին]] կնքվեց այդ ամուսնության մասին նախնական համաձայնագիրը, [[1482]] թվականի [[Մարտի 2|մարտի 2-ին]] պայմանագիրը վավերացվեց իսպանական կողմի կողմից։ Սակայն [[1483]] թվականի ապրիլին հանկարծամահ եղավ արքայադստեր [[Էդուարդ IV|հայրը]], և բանակցությունները դադարեցվեցին{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Nicolas|1830|p=xxiv}}{{sfn|Everett Green|1851|p=16}}։
 
[[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թուդորը]], հայտնվելով գահին, սկսեց [[Էլիզաբեթ Յորք|կնոջ]] հարազատների նկատմամբ վիթխարի ամուսնական ծրագրեր կառուցել։ Առաջին հերթին նա ցանկանում էր խաղաղություն հաստատել իր հյուսիսային հարևանի՝ [[Շոտլանդիայի թագավորություն|Շոտլանդիայի թագավորության]] հետ։ [[1487]] թվականի նոյեմբերին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Եկատերինայի՝ [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III]] թագավորի երկրորդ որդու՝ [[Ջեյմս Ստյուարտ, Ռոսսի դուքս|Ջեյմս Ստյուարտի]] հետ ամուսնության շուրջ{{sfn|Everett Green|1851|pp=16—17}}․ վերջինս աղջկանից գրեթե երեք տարի մեծ էր{{sfn|Nicolas|1830|p=xxv}}։ Նույն պայմանավորվածության համաձայն՝ Եկատերինայի քույրը՝ [[Սեսիլիա Յորք|Սեսիլիան]] պետք է դառնար շոտլանդացի թագավոր [[Ջեյմս IV (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս Ստյուարտի՝ Ռոթսեյի դուքսի]] կինը{{ref+|Իրականում Սեսիլիայի ամուսնությունը ապագա թագավոր Ջեյմս IV-ի հետ ծրագրվել էր դեռ նրա հոր կողմից 1474 թվականին{{sfn|Marshall|2003|p=85}}, սակայն ձգձգված բանակցությունները դադարեցվել են Շոտլանդիայում [[Ալեքսանդր Ստյուարտ, Օլբանիի դուքս|Օլբանիի դքսի]] բարձրացրած ապստամբության պատճառով։ Իր մահից առաջ Ռիչարդ III-ը զարմուհուն ամուսնացրել է իր համախոհ [[Ռալֆ Սկրուպ, Մեսեմից 10-րդ բարոն Սկրուպ|Ռալֆ Սկրուպի]] հետ, բայց Հենրի VII-ի օրոք այս ամուսնությունը դադարեցվեց որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող։|group="մ"}}, իսկ այրիացած [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ը]] պետք է ամուսնանար արքայադստեր մոր՝ այրի թագուհի [[Էլիզաբեթ Վուդվիլ|Էլիզաբեթ]] թագուհու հետ։ Բայց [[Ջեյմս III (Շոտլանդիայի թագավոր)|Ջեյմս III-ը]] սպանվեց [[1488]] թվականի հունիսին՝ նախքան այդ ամուսնությունները կկնքվեին։. Բանակցությունները ընդհատվել են և այլևս չեն վերսկսվել{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Everett Green|1851|p=17}}։
 
Մինչ [[1495]] թվականի հոկտեմբերը, իր տասնվեցամյակից անմիջապես հետո{{sfn|Everett Green|1851|p=18}}, Եկատերինան ամուսնացավ [[Ուիլյամ Կուրտենե,Դևոնի 1-ին կոմս|Ուիլյամ Կուրտենեի]]{{sfn|Weir|2011|p=140}}՝ Դևոնի և Կորնուոլլի խոշոր և հայտնի հողատիրոջ և [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII-ի]] և [[Լանքասթերներ|Լանքասթերների]] կուսակցության մոլի համախոհի՝ [[Դևոն (կոմսություն)|Դևոնի]] կոմսի որդու և ժառանգորդի{{sfn|Westcott|2004|loc=«Eventually, however, Katherine took a less exalted husband, when in 1495 she married Sir William Courtenay (c.1475–1511), the son and heir of Edward Courtenay, first earl of Devon (d. 1509), a great landowner in Devon and Cornwall and a staunch supporter of Henry VII»}} հետ։ Կուրտենե գերդաստանի ծագումնաբանությունը սկիզբ էր առնում ֆրանսիական ազնվականական Գաթինե կոմսությունից{{sfn|Everett Green|1851|p=17}}, իսկ իգական գծով սերում էր անգլիական թագավոր [[Էդուարդ I|Էդուարդ I-ից՝ից]]՝ վերջինիս դուստր [[Էլիզաբեթ Ռուդլանցի|Էլիզաբեթ Ռուդլանցու]] միջոցով։ Եկատերինայի և Ուիլյամի, ինչպես նաև [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] մյուս դստեր՝ [[Աննա Յորք|Աննայի]] ամուսնությունը խորհրդարանի կողմից հաստատվել է նույն նստաշրջանի ընթացքում: Հայտնի է, որ Էլիզաբեթ թագուհին ինքն է վճարել է փեսացուի հարսանեկան զգեստների դիմաց և գումար է նվիրել նորապսակների ապագա երեխաների դաստիարակության համար{{sfn|Starkey|2009|p=108}}։ Գտնվելով թագավորի հովանավորության ներքո՝ Կուրտենե ամուսինները իրենց ժամանակի մեծ մասն անցկացրել են արքունիքում{{sfn|Westcott|2004|loc=«Apparently in favour with the king, the young couple settled at court»}}{{sfn|Nicolas|1830|p=xxvi}}, Եկատերինան որպես ''առաջին լեդի'' ({{lang-en|principal lady}}) տարեկան 50 ֆունտ նվիրատվություն էր ստանում{{sfn|Starkey|2009|p=108}}։ Արքունական սահմաններից դուրս Եկատերինան և Ուիլյամը նախընտրում էին որպես նստավայր օգտագործել Թիվերտոն ամրոցը կամ Կուրտենեի հնագույն տոհմական օջախը՝ {{iw|Կոլկոմբ դղյակը||en|Colcombe Castle}}․ երկու տիրույթներն էլ գտնվում էին [[Դևոն (կոմսություն)|Դևոնում]], բայց Եկատերինան նախապատվությունը տալիս էր Կոլկոմբին {{sfn|Everett Green|1851|pp=18—19}}։ Ամուսինները երեք երեխա են ունեցել՝ որդիները՝[[Հենրի Կուրտենե, Էքսետերի մարկիզ| Հենրին]] և Էդվարդը և դուստրը՝ [[Մարգարետ Կուրտենե|Մարգարետը]]{{sfn|Panton|2011|p=92}}{{sfn|Everett Green|1851|p=19}}։
 
=== Շնորհազրկված կյանք ===
3941

edits

Նավարկման ցանկ