«Կարմիր Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 44. Տող 44.
| կլիմա =
| կլիմա =
| պաշտոնական լեզու = [[Հայերեն]]
| պաշտոնական լեզու = [[Հայերեն]]
| բնակչություն = 926<ref name="2005 մարդահամար census.stat-nkr.am">[http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։]</ref>
| բնակչություն = 926<ref name="2005 մարդահամար census.stat-nkr.am">[http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ,] ([https://web.archive.org/web/20201016070928/http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf արխիվացված 09․03․2021թ․]</ref>
| մարդահամարի թվական = 2005
| մարդահամարի թվական = 2005
| խտություն =
| խտություն =
Տող 89. Տող 89.


== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին<ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015"/>։
Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին<ref name="2005 մարդահամար census.stat-nkr.am"/>։


2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում<ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015"/>:
2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում<ref name="Հակոբ Ղահրամանյան Տեղեկատու 2015"/>:

10:06, 5 Ապրիլի 2021-ի տարբերակ

Գյուղ
Կարմիր Շուկա
ադրբ.՝ Qırmızı Bazar[1]
Կարմիր շուկայի համայնապատկերը, հեռվում երևում է բնակավայրը, 17․04․2009թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Մարտունու շրջան
Համայնք Կարմիր Շուկա
ԲԾՄ670 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն926[2] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայք-
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[3]

Կարմիր Շուկա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Կարմիր շուկա համայնքում[4][5][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Մարտունու շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայր։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[7][8][9][10] և հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Աշխարհագրություն

Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա[5]։ Բնակավայրը լեռնային է[5], ծովի մակարդակից բարձր է 650 մ[4]։ Ունի 2375,33 հա տարածք, որից 428,31 հա անտառային հողեր են։ Կարմիր Շուկայի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը[5]։

Պատմություն

Արցախյան պատերազմ (1991-1994)

1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացմամբ նույն թվականին գյուղում ստեղծվել են ինքնապաշտպանական և կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են Մարտունու, Մարտակերտի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողություններին։ Կարմիր Շուկայից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Հովհաննիսյանը (հետմահու), Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ս. Պողոսյանը։ Արցախյան ազատամարտում գյուղից 19 ազատամարտիկ[4]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Կարմիր Շուկա գուղը դարձել է սահմանային բնակավայր։

Պատմամշակութային հուշարձաններ

Կարմիր Շուկա գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 11-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[5]։

Բնակչություն

Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի տվյալներով Կարմիր Շուկա գյուղի բնակչության թվաքանակը 296 մարդ է եղել, որից 457 տղամարդ, 469 կին[2]։

2015 ամբողջ Կարմիր Շուկա համայնքում բնակվել է 1113 մարդ (275 տնտեսություն), որոնք մեծամասամբ Կարմիր Շուկա գյուղում[5]:

Համայնքային կյանք

Կարմիր Շուկա գյուղը Սխտորաշեն գյուղի հետ միասին կազմում են Կարմիր Շուկա համայնքը։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Կարմիր Շուկան ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[5]։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1822,94 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[5]։ Գործում է խաղողի և թթի նախնական վերամշակման գործարան[4][5]։

Կրթություն

Կարմիր Շուկա գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 227 աշակերտ և մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 70 երեխա[5]։

Ծանոթագրություններ

  1. http://www.fallingrain.com/world/AJ/65/Qirmizi_Bazar.html
  2. 2,0 2,1 Արցախի Հանրապետության 2005 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 09․03․2021թ․
  3. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 294։
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  6. Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
  7. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  8. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  10. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։