«Կարմիր Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 92. Տող 92.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ2}}
{{Մարտունու շրջան}}
{{Մարտունու շրջան}}

14:54, 1 Ապրիլի 2021-ի տարբերակ

Գյուղ
Կարմիր Շուկա
ադրբ.՝ Qırmızı Bazar[1]
Կարմիր շուկայի համայնապատկերը, հեռվում երևում է բնակավայրը, 17․04․2009թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Մարտունու շրջան
Համայնք Կարմիր շուկա
ԲԾՄ670 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն926[2] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայք-
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կարմիր Շուկա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[3][4]

Կարմիր Շուկա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Կարմիր շուկա համայնքում[5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Մարտունու շրջանի բնակավայրերից, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։ Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո[8][9][10][11]։

Աշխարհագրություն

Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Շրջկենտրոն Մարտունի քաղաքից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա[6]։ Բնակավայրը լեռնային է[6], ծովի մակարդակից բարձր է 650 մ[5]։ Ունի 2375,33 հա տարածք, որից 428,31 հա անտառային հողեր են։ Կարմիր Շուկայի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը[6]։

Պատմություն

Արցախյան պատերազմ (1991-1994)

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

Պատմամշակութային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գերեզմանոց (17-18-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր), Սխտորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի (1731 թ.), գյուղատեղի Մալաս (12-13-րդ դարեր), Սբ. Գևորգ մատուռ-եկեղեցի (18-րդ դար), Երեք մանկուք վանական համալիր (17-րդ դար)։

Բնակչություն

Համայնքային կյանք

Կարմիր Շուկա գյուղը Սխտորաշեն գյուղի հետ միասին կազմում են Կարմիր Շուկա համայնքը։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած է․ հասանելի է հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Կարմիր Շուկան ապահովված է էլեկտրաէներգիայով և ջրամատակարարմամբ[6]։

Ծանոթագրություններ

  1. http://www.fallingrain.com/world/AJ/65/Qirmizi_Bazar.html
  2. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  3. «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը».
  4. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված․ ԼՂՀ ԱԺ».(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 294։
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  7. Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։
  8. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  9. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  11. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։