«Արուսյակ Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 29. Տող 29.
}}
}}


'''Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան)''' ([[1841]], [[մարտի 18]], [[Կոստանդնուպոլիս]] - [[1927]], [[ապրիլի 27]], Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։
'''Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան)''' ({{ԱԾ}}), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։


Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։
Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

18:06, 31 Մարտի 2021-ի տարբերակ

Արուսյակ Փափազյան
Ծնվել է1841 մարտի 18
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էապրիլի 27, 1907(1907-04-27) (տարիքը 66)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (մարտի 18, 1841(1841-03-18), Կոստանդնուպոլիս - ապրիլի 27, 1907(1907-04-27), Կոստանդնուպոլիս), հայ դերասան։ Հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին[1][2]։

Դերեր

  • Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
  • Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։
Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ[3]
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»

Ծանոթագրություններ

  1. «Հայ երիտասարդությունը հայրենասիրական ներկայացումների ժամանակ փոքրիկ հայկական դրոշակներ է նետել բեմ և նրան կոչել իր Ժաննա դ'Արկը». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Արուսյակ Փափազյանի կենսագրությունը AV Production կայքում
  3. Գառնիկ Խաչատուրի Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան»

Արտաքին հղումներ