«Ջուղայի շրջան (Նախիջևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 47. Տող 47.
=== Կլիմա ===
=== Կլիմա ===
Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ<ref name="nakhchivan.az Ջուղայի շրջան"/>:
Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ<ref name="nakhchivan.az Ջուղայի շրջան"/>։


== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Տող 62. Տող 62.


== Առողջապահություն ==
== Առողջապահություն ==
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն<ref name="nakhchivan.az Ջուղայի շրջան"/>:
Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն<ref name="nakhchivan.az Ջուղայի շրջան"/>։


== Տես նաև ==
== Տես նաև ==

21:20, 20 Մարտի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջուղա (այլ կիրառումներ)
Ջուղայի շրջանը
ադրբ.՝ Culfa rayonu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՆախիջևանի Ինքնավար Հանրապետության կազմի մեջ
Ներառում է22 բնակավայր
ՎարչկենտրոնՋուղա
Խոշորագույն քաղաքՋուղա
Ամենաբարձր կետԵրնջակ լեռն (3664 մ)
ԲԾՄ1290 մետր
Հիմնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն (01․01․2017)46,100
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Տարածք92,630
Հիմնադրված էՕգոստոսի 8, 1930 թվական թ.
ISO 3166-2 կոդAZ-CUL
Հեռախոսային կոդ36 546
Փոստային ինդեքսներ7200
Ավտոմոբիլային կոդ72
culfa-ih.nakhchivan.az

Ջուղայի շրջանը (ադրբ.՝ Culfa rayonu, Ջուլֆայի շրջան) շրջանի կարգավիճակով վարչատարածքային միավոր Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է[1]

Պատմություն

Ժամանակակից պատմություն

Ջուղայի շրջանը ձևավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։

Աշխարհագրություն

Վարչատարածքային նկարագիր և տեղադրություն

Ջուղայի շրջանը հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[1]։

Ջուղայի շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 92,630 կմ2։ Վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է։ Բացի վարչական կենտրոնից շրջանն ունի նաև 22 գյուղ[1]։

Լեռնագրություն

Շրջանի տարածքը զբաղեցնում են Զանգեզուրի լեռները, Ջուղայի և մերձարաքսյան սարահարթերը։ Շրջանի ամենաբարձր կետը Երնջակ լեռն է, որն ունի 3664 մ բարձրություն[1][2]։

Ջրագրություն

Ջուղայի շրջանի տարածքով հոսում են Արաքս, Երնջակ և այլ գետեր։ Շրջանի տարածքում է գտնվում Բանանիարի ջրամբարը[1]։

Շրջանը հարուստ է հանքային ջրերով։ Դրանցից են Դարիդաղ, Նահաջիր և այլ հանքային ջրերի աղբյուրները[1]։

Կլիմա

Տարվա եղանակով պայմանավորված՝ Ջուղայի շրջանի կլիման փոփոխական է։ Ամռանը կլիման չոր է, իսկ ձմռանը՝ ցուրտ[1]։

Բնակչություն

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչությունը 46,100 է[1]։

Տնտեսություն

Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հատկապես խաղողագործությունն ու անասնապահությունը[1]։

Կրթություն և գիտություն

Ջուղայի շրջանում գործում է 26 հանրակրթական դպրոց, մասնագիտական ուսումնարան, 6 արտադպրոցական և 2 նախադպրոցական դաստիարակության հաստատություն, 2 մանկական երաժշտական դպրոց, ինչպես նաև 30 գրադարան[1]։

Մշակույթ

Շրջանում գործում է մեկ թանգարան, «Ալինջա» կինոթատրոնը[1]։

Առողջապահություն

Շրջանն ունի առողջապահական մի շարք հաստատություններ, այդ թվում՝ շրջանի կենտրոնական հիվանդանոց, 1 տարածքային հիվանդանոց, 15 բժշկական ամբուլատորիա, 8 ֆելդշերա-մանկաբարձական կենտրոններ, հիգիենիկ և համաճարակաբանական կենտրոն[1]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ջուղայի շրջանի մասին տեղեկություններ nakhchivan.az կայքում» (արխիվացված(ռուս.)
  2. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988, էջ 246։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուղայի շրջան (Նախիջևան)» հոդվածին։