1 011 258
edits
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)) |
|||
[[Պատկեր:Pygmy.png|250px|մինի|աջից|Սովորական մարդ, պիգմեյ (ձախից աջ)]]
'''Պիգմեյներ''' կամ '''նեգրիլներ''' ([[Հունարեն|հուն]].՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), [[նեգրոիդ ռասա]]յին պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ։ Բնակվում են [[Աֆրիկա]]յի [[հասարակած]]ային [[անտառ]]
Պիգմեյների մասին հիշատակվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում։ Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում ([[Հոմերոս]]ի «[[Իլիական]]»-ում, [[Հերոդոտոս]]ի և [[Ստրաբոն]]ի երկերում)։
16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում։ 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող [[Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտ]]ի և ռուս հետազոտող [[Վասիլի Յունկեր]]ի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են [[Իտուրի]] և [[Ուզլե]] [[գետ]]երի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն)։ 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին [[Գաբոն]]ի, [[Կամերուն]]ի, [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն|Կենտրոնաաֆրիկյան հանրապետության]], [[Կոնգոյի Հանրապետություն|Կոնգոյի]] և [[Ռուանդա]]յի անտառներում։
Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, [[մաշկ]]ի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ։ Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար [[մարդ]]
Հիմնական զբաղմունքը [[որսորդություն]]ն ու [[հավաքչություն]]ն է։ Որսի զենքը [[նետ ու աղեղ]]ն է։ Նետերի ծայրերը մեծ մասամբ թունավորված են։
|