«Կոռնիձոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 135. Տող 135.


[[Կատեգորիա:Սյունիքի մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:Սյունիքի մարզի գյուղեր]]
[[Կատեգորիա:Հայ-ադրբեջանական շփման գծի բնակավայրեր հայկական կողմից]]

20:26, 15 Մարտի 2021-ի տարբերակ

Գյուղ
Կոռնիձոր
Սուրբ Հովհաննես եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետԱրկադյա Խաչատրյան
Մակերես24,18 կմ²
ԲԾՄ1190 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1326 մարդ (2010)
Խտություն55 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկորնիձորցի
Ժամային գոտիUTC+4
Կոռնիձոր (Հայաստան)##
Կոռնիձոր (Հայաստան)

Կոռնիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 23 կմ հյուսիս-արևելք, Հագարի գետի աջ զառիթափ լանջին։

Աշխարհագրական դիրքը

Կոռնիձոր գյուղը գտնվում է Գորիսի ենթաշրջանի հարավ-արևելյան մասում։ Նա ընկած է Արգավանդ կոչվուղ հարթավայրի վրա։ Կոռնիձոր գյուղին հյուսիսից և արևելյան մասից սահմանակցում է Տեղ գյուղ, իսկ արևելյանից Քաշաթաղի գյուղերը։ Արևելյան սահմանով, մոտ 9 կմ երկարությամբ, հոսում է Հագարու գետը։

Կլիման

Կոռնիձորի մակերևույթը հարթավայրային է։ Հյուսիս-արևմտյան մասը բարձրադիր է իսկ արևելյանը թեք քանի որ այտեղ հոսում է Հագարու գետը և տարածքը իջնում է։ Հարավ-արևմտյան մասը թեք ուղղությամբ իջնում է Քաշաթաղի շրջան՝ հատկապես Ջեջիմլի և Ղազուլու կոչվող գյուղերի սահմանները։

Պատմական անցյալը

Պատմական Սյունիքի հնագույն բնակատեղերից է Կոռնիձոր գյուղը։ Գյուղը չորս անգամ անվանափոխվել է։ Ամենահին գյուղի անվանումը եղել է Խորեա (Խորանա) կամ Խորեայ, որի անվանումը մինչ այսօր պահպանվում է։ Դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ 80-100 մետր բարձրության վրա փռված են քարանձավներ, մոտ 40 հատ։ Քարանձավը միջին չափսի է, ամեն մի քարնձավում կարող են տեղավորվել 20-25 մարդ։

Կոռնիձորը Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին

Դարերի հետ. խոր-խոր ձորերում ապրել է Կոռնիձորը։ Դարերի հետ կնճիռներ են գոյացել նրա դեմքին, արցունք է կաթել նրա «աչքերից» ու բարձրացել խավարը։ Դարը փոխվել էր, եկել էր նորը և նրա շառաչն միախառնվել էր նաև Կոռնիձորի շունչը։ Գյուղը դարձել էր նոր կյանքի համար մարտնչողների ճամբար, որի մեջ կոփվում էր կոռնիձորցու պատիվն ու հպարտությունը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց գյուղի ոչ հետու, բայց լուրը շատ արագ հասավ գյուղի բնակիչներին։ Ռազմաճակատ գնացին և՛ կամավորներ, և՛ զինկոմիսարիատից եկածներ։ Դրանից հետո վերջացավ Կոռնիձորի խաղաղ կյանքը։ Պատերազմական տարիների ընթացքում միայն կոլտնտեսություը ռազմաջակատ էր ուղարկել 52000 տոննա հացահատիկ, 2800 ցենտներ միս, 350 ցենտներ բուրդ և 1 միլիոն 750 000 ռուբլի դրամ։

Կոռնիձորը հետպատերազմյան տարիներին

Արդեն վերջացել էր Հայրենական մեծ պատերազմը։ Սկսվել էր վիրավոր կոռնիձորցիների խաղաղ աշխատանքը։ 1949 թվականին ստալինյան տխրահռչակ բռնադատմանը ենթարկվեցին Մինաս Գյուլջհանանցի, Մուխան Զանքունցի, Սարգիս Զռահանանցի, Կոլյա Մաբաբունցի ընտանիքները և Աքսորվեցին Ալթա։ Սակայն նրանք հետո արդարացվեցին և վերադարձան գյուղ, արդեն Ստալինի մահից հետո՝ 1965 թվականին յոթամյակի վերջին տարում, կոլտնտեսությունը (նոր թղթադրամով) ստացավ 337000 ռուբլ դրամական պարգև։ 1967 թվականին գյուղը գազ էր մատակարարում, նաև սկսեց տարածվել հեռախոսայինցանցը։ Արդեն իսկ սկսեց գործել հեռուստացույցը։ Անբասիր աշխատանք կատարելու համար մի շարք մարդիկ արժանացան մեծ պարգևների։ Նրանք էին՝ Սմբատ Կարապետյանը, Հարություն Մայիլյանը, Անդրանիկ Սրապյանը, Վաղարշակ Սիմոնյանը, Գավրուշա Բալասանյանը, Հովսեփ Հարությունյանը, Հայրապետ Բաբաջանյանը, Սիրան Մայիլյանը, Ռուբեն Սիմոնյանը, Արսեն Գալստյանը, Խաչատուր Բաբայանը, Լևոն Դավթյանը, Բագում Հովհաննիսյանը, Ռաֆիկ Բալյանը, Շամխալ Սահակյանը, Անդրանիկ Սողոմոնյանը։

Գյուղի հոգևոր կյանքը

Տաղանդներով հարուստ է ցանկացած ժողովուրդ բայց ինչքան տաղանդավոր մարդիկ են կորել դարերի ընթացքում՝ չունենալով զարգանալու հնարավորություն։ Ժողովրդի հոգևոր կյանքը զարգացնելու համար պայմաններ են հարկավոր։ Սակայն՝ ցավող այդպիսի պայմաններ չեն եղել և Կոռնիձորի մարդիկ դարեր շարունակ զրկված են եղել դրանից։ 1971 թ, Կոռնիձորում կառուցվեց դպրոցի մի նոր շենք, որտեղ սովորում էին շուրջ 421 աշակերտ, իսկ 1973 թվականին արդեն շահագործվեց ուսուցչի տունը։ 1975 թվականին կառուցվեց հսկա մշակույթի պալատը՝ իր գրադարանային բաժանմունքով[1]։

Բնակչություն

Կոռնիձորի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 491 1228 981 1049 1022 1279 1252 1147 1072 1207

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Կոռնիձորի Սբ. Հովհաննես եկեղեցին XVIII-XIX դարերի կառույց է։ Կոռնիձորի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և գյուղատեղիներ

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Սիմոնյան Ս. «Կոռնիձոր»։ Պատմափաստագրական վեպ.- Երևան «Գրիգոր Տաթևացի» հրատարակչություն, 2006.- 136 էջ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 113» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Հունիսի 20-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)