«Գրաֆիտ»–ի խմբագրումների տարբերություն
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 18. | Տող 18. | ||
==Այլ կիրառություններ== |
==Այլ կիրառություններ== |
||
Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է [[ցինկ]]ածխածնային [[մարտկոց]]ներում, [[էլեկտրական շարժիչ]]ների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։Մանրացված գրաֆիտի և ջրի կամ յուղի խառնուրդը օգտագործվում է մեքենաների շփվող մետաղական մասերը յուղելու համար, քանի որ գրաֆիտի շերտերը սահելով նվազեցնում են շփման ուժերը։ |
Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է [[ցինկ]]ածխածնային [[մարտկոց]]ներում, [[էլեկտրական շարժիչ]]ների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։Մանրացված գրաֆիտի և ջրի կամ յուղի խառնուրդը օգտագործվում է մեքենաների շփվող մետաղական մասերը յուղելու համար, քանի որ գրաֆիտի շերտերը սահելով նվազեցնում են շփման ուժերը։ Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար<ref name=SBTCModule6>{{cite web|title=Module 6: Media for 2-D Art|url=http://www.saylor.org/site/wp-content/uploads/2011/12/Module-6.pdf|publisher=Saylor.org|accessdate=2012 թ․ ապրիլի 2}}</ref>։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
19:03, 14 Մարտի 2021-ի տարբերակ
Գրաֆիտ (հին հունարեն՝ γράφω-ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդային վիճակում։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։
Հատկություններ
Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոոսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։
Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։
Մատիտներ
Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789 թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից[1]։
Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795 թ[2][3]։
Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011 թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում[4]։
Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։
Այլ կիրառություններ
Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։Մանրացված գրաֆիտի և ջրի կամ յուղի խառնուրդը օգտագործվում է մեքենաների շփվող մետաղական մասերը յուղելու համար, քանի որ գրաֆիտի շերտերը սահելով նվազեցնում են շփման ուժերը։ Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար[5]։
Ծանոթագրություններ
- ↑ graphite. Encyclopædia Britannica Online.
- ↑ Ritter, Steve (հոկտեմբերի 15, 2001). «Pencils & Pencil Lead». American Chemical Society.
- ↑ «The History of the Pencil». University of Illinois at Urbana–Champaign. Արխիվացված է օրիգինալից 2017-09-09-ին. Վերցված է 2013-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Electric Graphite Growing Demand From Electric Vehicles & Mobile Electronics» (PDF). galaxycapitalcorp.com. հուլիսի 20, 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-04-ին. Վերցված է 2013-12-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Module 6: Media for 2-D Art» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրաֆիտ կատեգորիայում։ |