«Հարություն Ալամդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6. Տող 6.
| ազգական(ներ) = [[Խաչատուր Աբովյան]]ը, <br />Ս. Նազարյանցը, <br />Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը
| ազգական(ներ) = [[Խաչատուր Աբովյան]]ը, <br />Ս. Նազարյանցը, <br />Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը
}}
}}
'''Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[բանաստեղծ]], մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ (1828-1830):
'''Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] [[բանաստեղծ]], մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ (1828-1830)։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 35. Տող 35.


== Երկեր ==
== Երկեր ==
* Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ, [[Մոսկվա|Մոսկով]], 1821, 288 էջ:
* Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ, [[Մոսկվա|Մոսկով]], 1821, 288 էջ։
* Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան (Ի պէտս մանկանց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ), [[Կալկաթա]], 1846, 141 էջ:
* Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան (Ի պէտս մանկանց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ), [[Կալկաթա]], 1846, 141 էջ։
* Չափաբերականք, [[Սանկտ Պետերբուրգ]], 1884, 56 էջ:
* Չափաբերականք, [[Սանկտ Պետերբուրգ]], 1884, 56 էջ։


== Գրականություն ==
== Գրականություն ==
* Ա. Շավարշյան, Հայ մանկավարժներ, գիրք 1, Երևան, 1956:
* Ա. Շավարշյան, Հայ մանկավարժներ, գիրք 1, Երևան, 1956։
* Շ. Նազարյան, Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «Բանբեր մատենադարանի», 1960, թիվ 5:
* Շ. Նազարյան, Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «Բանբեր մատենադարանի», 1960, թիվ
* Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962:
* Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962։
* [[Պիոն Հակոբյան]], Վերելք, Երևան, 1982, էջ 64-72:
* [[Պիոն Հակոբյան]], Վերելք, Երևան, 1982, էջ 64-72։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:25, 14 Մարտի 2021-ի տարբերակ

Հարություն Ալամդարյան
Ծնվել էհունվարի 14 (25), 1795[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմայիսի 25 (հունիսի 6), 1834[1] (39 տարեկան)
Վախճանի վայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանQ120542371?
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ և հասարակական գործիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԱղաբաբյան դպրոց[1] և Մոսկվայի կայսերական համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Կոծ», «Սուգ», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց»
ԱշխատավայրԼազարյան ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1]
Հարություն Ալամդարյան Վիքիդարանում

Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 14 (25), 1795[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25 (հունիսի 6), 1834[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։

Կենսագրություն

Ծնվել է հունվարի 14 (25)-ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը[2]։ 1813 թվականիև հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։

Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824-1830 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։

Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827 թվական)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։

Մեղադրվել Ներսես Աշտարակեցու գաղափարակից լինելու մեջ, և Ի. Պասկևիչի թելադրաևքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830 թվական)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վաևքում (1832-1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)-ին։

Ստեղծագործություններ

Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից[3] առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղաևցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821 թվական)։

Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։

Ալամդարյանը օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։

Կրոնական տաղեր

Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բաևաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։

Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821 թվական, «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիուն», 1814-1816 թվականներ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագրի համար 3754)։

Գաղափարներ

Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ

«Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պետս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825

:

Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։

Երկեր

  • Համառօտ բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ, Մոսկով, 1821, 288 էջ։
  • Հրահանգ քրիստոնեական վարդապետութեան (Ի պէտս մանկանց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ), Կալկաթա, 1846, 141 էջ։
  • Չափաբերականք, Սանկտ Պետերբուրգ, 1884, 56 էջ։

Գրականություն

  • Ա. Շավարշյան, Հայ մանկավարժներ, գիրք 1, Երևան, 1956։
  • Շ. Նազարյան, Հ. Ալամդարյանի գործունեության մոսկովյան տարիները, «Բանբեր մատենադարանի», 1960, թիվ 5։
  • Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Երևան, 1962։
  • Պիոն Հակոբյան, Վերելք, Երևան, 1982, էջ 64-72։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 135