«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 3 բայտ ,  7 ամիս առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ)
}}
 
'''Հադրութի շրջան''', վարչական միավոր [[Արցախ|Արցախի Հանրապետության]] հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնը [[Հադրութ]] քաղաքն է։ [[2020|2020թվականի]] [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Հայ-Ադրբեջանական պատերազմից]] արդյունքում օկուպացվել է [[Ադրբեջան|Ադրբեջանի]] կողմից<ref>{{Cite web|url=https://www.lragir.am/2021/02/05/619037/|title=Հադրութի օկուպացիան անօրինական մեթոդներով է արվել: Այս միջպետական գանգատը խոստումնալից է|date=05.02.2021|website=https://www.lragir.am/}}</ref>:։
 
== Ենթակառուցվածքներ ==
 
Հադրութի շրջանում [[Հայաստան համահայկական հիմնադրամ]]ն իրականացրել է երկու տասնյակից ավել ենթակառուցվածքային ծրագրեր։
Շրջանի Դրախտիկ գյուղում Հիմնադրամն իրականացրել է կենսական կարևորության չորս ենթակառուցվածքային ծրագիր, ներառյալ մանկապարտեզի<ref>[http://old1.hayernaysor.am/Hayastan-All-Armenian-Fund Նորակառույց մանկապարտեզ Դրախտիկում]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>,<ref>[http://archive.is/UU76N Դրախտիկի մանկապարտեզի բացումը]</ref>, և համայնքային կենտրոնի<ref>[http://mediainform.am/am/topic.php?id=17585 Նորակառույց համայնքային կենտրոն Դրախտիկում]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref> կառուցում, ջրագծի անցկացում և գյուղտեխնիկայի կայանի հիմնում<ref>[http://mediainform.am/am/topic.php?id=17585 Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերը Դրախտիկում]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։
Ֆրանսիայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հիմնադրամն Ակնաղբյուրում կառուցում է համայնքային կենտրոն<ref>[http://www.panorama.am/am/society/2010/02/09/fund/www.mes.am/www.mes.am/index.php?p=1&pobj_id=10602768&ppage=1&pdate=&pregion=/?sw Նորակառույց համայնքային կենտրոն Ակնաղբյուրում]</ref>, որտեղ կտեղակայվեն գյուղապետարանը, բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանն ու համակարգչային սենյակը։ Շնորհիվ Հիմնադրամի շարունակական աջակցության այս շուրջ 560 բնակիչ ունեցող համայնքն ունի գազամատակարարում, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։
 
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։
 
Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։Վարազաթումբը (Լելե թեփե) գտնվում է Հադրութի շրջանի հարավում Իրանի սահմանի մոտ,Հորադիզ ավանի դիմաց:դիմաց։ Ունի ստրատեգիական մեծ նշանակություն:նշանակություն։
 
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7&nbsp;°C է, բարձրադիր վայրերում -1&nbsp;°C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7&nbsp;°C, հուլիսինը +23,6&nbsp;°C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, [[Ազոխ]]ը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։

Նավարկման ցանկ