«Տիտոս Մակկիոս Պլավտուս»–ի խմբագրումների տարբերություն
Տող 14. | Տող 14. | ||
== Կյանքը և գրական գործունեությունը == |
== Կյանքը և գրական գործունեությունը == |
||
Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր [[Ֆրիդրիխ Ռիչլը]], որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս |
Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր [[Ֆրիդրիխ Ռիչլը]], որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր , որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են [[Հելիուս]]ը և [[Կիկերոն]]ը։ |
||
Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների` 50 տարեկանից։ |
Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների` 50 տարեկանից։ |
13:55, 21 Հուլիսի 2012-ի տարբերակ
Տիտոս Մակկիոս Պլավտոս Titus Maccius Plautus | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 254, |
Ծննդավայր | Սարսինա (Ումբրիա) |
Մահացել է | մ.թ.ա.184, |
Մահվան վայր | Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Երկեր | Pseudolus?, Menaechmi?, Cistellaria?, Rudens?, Aulularia?, Miles gloriosus? և Mostellaria? |
Մասնագիտություն | կատակերգակ, դրամատուրգ և գրող |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Plautus Վիքիպահեստում |
Տիտոս Մակկիոս Պլավտոս (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է (մ.թ.ա. 254.) Ումբրիայի Սարսինա քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտոսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս»(«Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն , որ նա մահացել է ( մ.թ.ա.184.)։
Կյանքը և գրական գործունեությունը
Պլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր Ֆրիդրիխ Ռիչլը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր , որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են Հելիուսը և Կիկերոնը։
Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների` 50 տարեկանից։ Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա յամանակակից անտաղանդ հեղինակները , որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ Վարրոի ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը, և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին, 10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը` նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն , որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»` (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկայությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։
Ստեղծագործությունները
- «Ամփիտրիո»,
- «Կճուճ»,
- «Բաքոսուհիներ»,
- «Գերիներ»,
- «Վիճակ»,
- «Երկվորյակներ»,
- «Սնապարծ զինվոր»,
- «Տեսիլք»,
- «Վաճառական»,
- «Երեք ռուբլի»,
- «Խարդավանք»,
- «Պարսիկ»,
- «Էշեր»,
- «Ճամպրուկ» և այլն։