«Դեֆոլյացիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Հողագիտություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]] |
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]] |
||
[[Կատեգորիա:Հողագիտություն]] |
Ընթացիկ տարբերակը 22:03, 10 Մարտի 2021-ի դրությամբ
Դեֆոլիացիա (դե- նախածանցից և լատին․՝ folium- «տերև» բառերից), տերևազրկում, մեքենայացված բերքահավաքը հեշտացնելու նպատակով բույսերի տերևների հեռացումը արհեստական ճանապարհով։
Դեֆոլիացիան կատարվում է քիմիական նյութերով՝ դեֆոլիանտներով, որոնք առաջացնում են տերևների բնական ծերացմանը և տերևաթափին համանման պրոցսներ։ Լայնորեն կիրառվում է բամբակագործության մեջ։ Բամբակենու դեֆոլիացիայի համար օգտագործվում են կալիումի ցինամիդը, մագնեզիումի քլորատը և այլն։ Դեֆոլիացիան արագացնում է չբացված կնգուղների հասունացումը։ Արդյունավետ է նաև դեկորատիվ և պտղատու կուլտուրաների դեֆոլիացիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 367)։ |