«Աղաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Վիքիֆիկացում}}[[Պատկեր:Hydrochloric acid 30 percent.jpg]]
[[Պատկեր:Hydrochloric acid 30 percent.jpg]]


[[Պատկեր:HCl molecule model-VdW surface.svg|thumb|120px|Քլորաջրածնի մոլեկուլային կառուցվածքը]]
[[Պատկեր:HCl molecule model-VdW surface.svg|thumb|120px|Քլորաջրածնի մոլեկուլային կառուցվածքը]]

13:02, 18 Հուլիսի 2012-ի տարբերակ

Քլորաջրածնի մոլեկուլային կառուցվածքը

Ընդհանուր բնութագիրը

Քլորաջրածնի ջրային լուծույթը անվանում են աղաթթու,միահիմն,ուժեղ թթու է:Քլորաջրածինը ջրում լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու,որի խտությունը p=1,19 գ/մլ:Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է,քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում:

Աղաթթուն բաժակի մեջ

Քիմիական հատկությունները

Աղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.

1.Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.

Zn+2HCl=ZnCl2+H2

Fe+2HCl=FeCl2+H2

2.Փոխազդում է մյուս այլ մետաղների հետ.

3.Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.

CuO+2HCl=CuCl2+H2O

4.Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.

Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O

5.Փոխազդում է աղերի հետ.

CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2

6.AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք,որը չի լուծվում ոչ ջրում,ոչ թթուներում.

HCl+AgNO3=AgCl+HNO3

Ag++Cl-=AgCl

այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են:

7.Փոխազդում է նաև կալիումի պերմանգանատի հետ.

8.Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.

4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O

6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2

Աղաթթվի աղերը

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն,ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ,այն հալվում է 334°С-ում:Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է:Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է:

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2

առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl