«Գիտական կոմունիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}
{{զգուշացում ՀՍՀ}}


'''«Գիտական կոմունիզմ»''', մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որը պարտադիր ուսումնասիրվել է նախկին [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ներում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլ կառույցներում։ «Գիտական կոմունիզմ» եզրը գործածվել է նաև լայն իմաստով՝ փորձելով արտահայտել մարքսիզմ-լենինիզմն ամբողջությամբ։ Այն միահյուսվել է մարքսիզմ-լենինիզմի փիլիսոփայական և քաղաքատնտեսական մասերի հետ։ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը նշել է. «Սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են [[Կառլ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը, հետագայում զարգացրել [[Լենին Վլադիմիր Իլյիչ|Վլադիմիր Լենինը]], այլ մարքսիստական գործիչներ, [[ԽՄԿԿ]]-ն և մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս [[1843]]—[[1844]] թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը [[Անգլիա]]յում», «[[Գերմանիա|Գերմանական]] գաղափարախոսություն», «[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] աղքատությունը» և այլ աշխատություններում։
'''«Գիտական կոմունիզմ»''' ({{lang-ru|''Научный коммунизм''}}), մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որը պարտադիր ուսումնասիրվել է նախկին [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] [[բարձրագույն ուսումնական հաստատություն]]ներում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլ կառույցներում։ «Գիտական կոմունիզմ» եզրը գործածվել է նաև լայն իմաստով՝ փորձելով արտահայտել մարքսիզմ-լենինիզմն ամբողջությամբ։ Այն միահյուսվել է մարքսիզմ-լենինիզմի փիլիսոփայական և քաղաքատնտեսական մասերի հետ։ [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը նշել է. «Սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են [[Կառլ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ը, հետագայում զարգացրել [[Լենին Վլադիմիր Իլյիչ|Վլադիմիր Լենինը]], այլ մարքսիստական գործիչներ, [[ԽՄԿԿ]]-ն և մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս [[1843]]—[[1844]] թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը [[Անգլիա]]յում», «[[Գերմանիա|Գերմանական]] գաղափարախոսություն», «[[Փիլիսոփայություն|Փիլիսոփայության]] աղքատությունը» և այլ աշխատություններում։


Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «[[Կոմունիստական կուսակցության մանիֆեստ]]ն» է ([[1848]])։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ագրեսիվորեն քննադատում են [[Կապիտալիզմ|կապիտալիզմը]]՝ անխուսափելի համարելով վերջինիս «կործանումը»։ Հետագայում, [[1848]]—[[1849]] թվականի հեղափոխությունների և [[Փարիզի կոմունա]]յի ([[1871]]) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848 թվականից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» և այլն), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հետ դրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, կոնկրետացրին «կոմունիստական ֆորմացիա» հասկացությունը, պնդեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ [[սոցիալիզմ]] և կոմունիզմ, սահմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։
Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «[[Կոմունիստական կուսակցության մանիֆեստ]]ն» է ([[1848]])։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ագրեսիվորեն քննադատում են [[Կապիտալիզմ|կապիտալիզմը]]՝ անխուսափելի համարելով վերջինիս «կործանումը»։ Հետագայում, [[1848]]—[[1849]] թվականի հեղափոխությունների և [[Փարիզի կոմունա]]յի ([[1871]]) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848 թվականից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» և այլն), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հետ դրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, կոնկրետացրին «կոմունիստական ֆորմացիա» հասկացությունը, պնդեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ [[սոցիալիզմ]] և կոմունիզմ, սահմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։

16:57, 8 Մարտի 2021-ի տարբերակ

«Գիտական կոմունիզմ» (ռուս.՝ Научный коммунизм), մարքսիզմ-լենինիզմի բաղկացուցիչ մաս, որը պարտադիր ուսումնասիրվել է նախկին Խորհրդային Միության բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլ կառույցներում։ «Գիտական կոմունիզմ» եզրը գործածվել է նաև լայն իմաստով՝ փորձելով արտահայտել մարքսիզմ-լենինիզմն ամբողջությամբ։ Այն միահյուսվել է մարքսիզմ-լենինիզմի փիլիսոփայական և քաղաքատնտեսական մասերի հետ։ Ֆրիդրիխ Էնգելսը նշել է. «Սոցիալիզմը ուտոպիայից գիտության վերածվեց երկու մեծ հայտնագործությունների՝ պատմության մատերիալիստական ըմբռնման և հավելյալ արժեքի տեսության շնորհիվ»։ Գիտական կոմունիզմի տեսությունը ստեղծել են Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը, հետագայում զարգացրել Վլադիմիր Լենինը, այլ մարքսիստական գործիչներ, ԽՄԿԿ-ն և մարքս-լենինյան մյուս կուսակցությունները։ Գիտական կոմունիզմի ընդհանուր ուրվագծերը Մարքսը և էնգելսը շարադրել են դեռևս 1843—1844 թվականին, այնուհետև՝ «Սուրբ ընտանիք», «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում», «Գերմանական գաղափարախոսություն», «Փիլիսոփայության աղքատությունը» և այլ աշխատություններում։

Գիտական կոմունիզմի առաջին ծրագրային փաստաթուղթը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստն» է (1848)։ Այդ աշխատության մեջ Մարքսն ու Էնգելսը ագրեսիվորեն քննադատում են կապիտալիզմը՝ անխուսափելի համարելով վերջինիս «կործանումը»։ Հետագայում, 1848—1849 թվականի հեղափոխությունների և Փարիզի կոմունայի (1871) փորձի ընդհանրացմամբ Մարքսը և Էնգելսը զարգացրին գիտական կոմունիզմի տեսությունը («Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848 թվականից մինչև 1850 թվականը», «Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը», «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը», «Կապիտալ», «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում», «Գոթայի ծրագրի քննադատությունը», «Անտի-Դյուրհնգ», «Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից դեպի գիտություն», «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» և այլն), հիմնավորեցին իրենց ուսմունքը պրոլետարիատի հեգեմոնիայի, բանվոր դասակարգի և աշխատավորական մյուս խավերի հետ դրա դաշինքի, անընդհատ հեղափոխության, սոցիալիստական հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի, կապիտալիզմից սոցիալիզմի անցման մասին, կոնկրետացրին «կոմունիստական ֆորմացիա» հասկացությունը, պնդեցին, որ այն իր զարգացման ընթացքում անցնելու է երկու փուլ՝ սոցիալիզմ և կոմունիզմ, սահմանեցին դրանց հիմնական սկզբունքները, ընդհանուր և տարբերիչ գծերը։

Գիտական կոմունիզմի զարգացման նոր փուլը կապված է Լենինի անվան հետ։ Լենինը զարգացրեց սոցիալիստական և կոմունիստական հասարակարգի կառուցման տեսությունը, ղեկավարեց «Գիտական կոմունիզմի գաղափարներ»-ի գործնական իրականացումը։ Իմպերիալիզմը ներկայացնելով որպես սոցիալիստական հեղափոխության նախօրյակ՝ Լենինը եզրակացրևց, որ սոցիալիստական հեղափոխության հաղթանակը հնարավոր է սկզբում մի քանի կամ նույնիսկ մեկ առանձին կապիտալիստական երկրում։ Լենինը գիտական կոմունիզմի տեսությունը հարստացրեց սոցիալիստական ինդուստրացման, գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվացման, ազգային հարցի լուծման, մշակութային հեղափոխության, ԽՍՀՄ բազմազգ սոցիալիստական պետության ստեղծման մասին ուսմունքով, փորձեց բացահայտել սոցիալիզմի կառուցման ընդհանուր օրինաչափությունները։

Գիտական կոմունիզմի գաղափարախոսության զարգացման բնագավառում շրջադարձային երևույթ էր համարվում Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում։ Հետագա հիմնավորում ստացան սոցիալիզմը կոմունիզմի վերածելու, մասնավորապես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, «նոր մարդու դաստիարակության» օրինաչափությունները, բացահայտվեցին սոցիալիզմի համաշխարհային համակարգի զարգացման յուրահատկությունները, տարբեր սոցիալիստական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 76