1 013 193
edits
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7) |
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ) |
||
'''Դերասան''', անձ, որը խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է [[կինո]]յում, [[թատրոն]]ում, [[հեռուստատեսություն]]ում, [[ռադիո]]յում կամ այլ նման հաստատություններում<ref>{{cite web|url=http://www.prospects.ac.uk/cms/ShowPage/Home_page/Explore_types_of_jobs/Types_of_Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|title=Actor: Job description and activities|publisher=Prospects UK|accessdate=2009 թ․ փետրվարի 12|last=|first=|archive-date=2019-01-05|archive-url=https://web.archive.org/web/20190105200147/http://ww2.prospects.ac.uk/cms/ShowPage/Home-page/Explore-types-of-jobs/Types-of-Job/p!eipaL?state=showocc&pageno=1&idno=465|dead-url=yes}}</ref>
== Տերմինաբանություն ==
1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել ''դերասան'' և ''դերասանուհի'' տերմինները։ Օրինակ անգլիացիներն այդ բառը փոխառել են ֆրանսերենից<ref name="OED2010">{{cite book|title=Oxford English Dictionaryedition=3|date=November 2010|publisher=Oxford University Press|location=Oxford, England|chapter=actress, n.|quote=Although actress remains in general use, actor is increasingly preferred for performers of both sexes as a gender-neutral term.}}</ref>։ ''Դերասան'' բառն առաջ բնորոշում էր բեմի վրա գործող անձ՝ անկախ սեռական պատկանելիությունից։ Բայց հասարակական կյանքում մեծ տարածում գտավ ''դերասանուհի'' տերմինը, որը բնորոշում էր կոնկրետ իգական սեռի ներկայացուցիչներին<ref name="OED2010" />
==Պատմություն==
Դերասանական խաղի ամենաառաջին գրանցված դեպքը վերաբերում է [[մ.թ.ա. 534]] թ. (թեև օրացույցների բազմաթիվ փոփոխությունների պատճառով կոնկրետ ժամանակ նշելը դժվար է), երբ հույն դերասան [[Թեսփիս]]ը ելույթ ունեցավ Դիոնիոսի թատրոնում և դարձավ առաջին հայտնի մարդը, որը պատմական կերպար էր բեմադրել։ Մինչ Թեսփիսի դերը պատմությունը արձանագրել է միայն երգիչներ, պարողներ և մեկնաբաններ։ Թեսփիսի պատվին դերասաններին հաճախ անվանում են ''Թեփսիաներ''։ Թատերական լեգենդները մինչև հիմա էլ հավատացնում են, որ Թեսփիսը մինչ այժմ գոյություն ունի որպես ոգի, և թատերական անհաջողություններից շատերը վերագրվում են նրա ուրվականի միջամտությանը։
Դերասաններն [[վաղ միջնադար]]ում ավանդաբար բարձր կարգավիճակ չունեին։ Նրանք թատերական խմբերով անընդհատ շրջագայում էին և մարդկանց վստահությանը չէին արժանանում։ Եվրոպայի շատ վայրերում դերասանները նույնիսկ քրիստոնեական կանոններով չէին հուղարկավորվում, և այդ դարաշրջանում համարում էին, որ դերասանները դատապարտված են նման ճակատագրի։ Այդ բացասական կարծիքը շարունակվում էր մինչև [[19-րդ դար|XIX դարասկիզբ]], իսկ դրանից հետո ''դերասան'' մասնագիտությունը դարձավ ամենահարգված և ամենատարածված մասնագիտություններից մեկը արվեստի
== Աշխատանքի վայր ==
|