«Լևոն Ե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
"Levon_5_Kilikia.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fitindia մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ No source since 24 February 2021:
չNo edit summary
Տող 3. Տող 3.
|բնագիր անուն =
|բնագիր անուն =
|տիտղոս = [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի թագավոր]]
|տիտղոս = [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի թագավոր]]
|պատկեր =
|պատկեր ="Leo V of Armenia 1".jpg
|կալանք =
|կալանք =
|իշխանություն = [[1320]] - [[1342]]
|իշխանություն = [[1320]] - [[1342]]

13:34, 7 Մարտի 2021-ի տարբերակ

Լևոն Ե Հեթումյան
Կիլիկիայի թագավոր
Պատկեր:"Leo V of Armenia 1".jpg
Իշխանություն1320 - 1342
Թագադրում1320
Ծնվել է՝1310
Մահացել է՝օգոստոսի 28, 1341(1341-08-28)
Վախճանի վայրՍիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
ՆախորդՕշին Ա
ՀաջորդողԿոստանդին Գ
ՈւղեկիցԱլիսա Հեթումյան
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրՕշին Ա
ՄայրԻզաբելլա Գ Հեթումյան
ԵրեխաներՀեթում

Լևոն Ե Հեթումյան (1310 - օգոստոսի 28, 1341(1341-08-28), Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր (1320-1342)[1]։ Կիլիկիայի Հայոց թագավոր Օշին Ա-ի և Իզաբելլա Գ թագուհու որդին, Հեթումյաննների թագավորական հարստությունից[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1310 թվականին[1]։ 10 տարեկան հասակում՝ 1320 թվականին բարձրացել է Կիլիկիայի գահին և հաջորդել հորը՝ Օշին Ա-ին[1][2]։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Լևոն Ե-ի մորեղբայր, Կոռիկոս բերդի տեր Օշին պայլը։ 1320 թվականի դեկտեմբերի 31-ին Սիս քաղաքի Մայր տաճարում տեղի է ունեցել Լևոն Ե-ի և Օշին պայլի դստեր՝ Ալիսայի (Զաբել) ամուսնությունը[1]։ 1329 թվականին Լևոն Ե-ի հրամանով սպանվում են նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոնստանդին Գունդստաբլը[1] և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ 1332 թվականին Լևոն Ե-ն ամուսնանում է Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի դստեր և Կիպրոսի թագավոր Հենրիխ II-ի այրու՝ Կոստանցիայի հետ[1]։ Սպանված իշխանների կալվածքներն ու պաշտոնները տրվում են լատին իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոն Ե-ի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը [[1335 թվականին և 1336 թվականին վերստին ասպատակեցին Կիլիկիան[1]։ 1337 թվականին Լևոն Ե-ի խնդրանքով ստորագրվեց հաշտություն, որով Կիլիկիայի հարավ-արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսի սուլթանությանը։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։

Լևոնը հանկարծամահ Է եղել 1341[1] թվականի օգոստոսի 26-ին, իսկ նրա միակ որդին՝ արքայազն Հեթումը մահացել էր մանուկ հասակում, 1329 թվականին։ Կիլիկիայի հայկական թագավորության գահը անցնում է Լևոն Ե-ի հորաքրոջ՝ Իզաբելլայի որդուն՝ Կոստանդին Գ Լուսինյանին։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 106.
  2. «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կ․Պոլիս, 1884 Հատոր Բ, էջ 344․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։