«Արտուշ Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 24. Տող 24.
*«Հայաստանի Երկրապահ հուշամեդալ», (2017)
*«Հայաստանի Երկրապահ հուշամեդալ», (2017)
*«ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ», (2017)
*«ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ», (2017)
*«Անբասիր ծառայության երրորդ աստիճանի» մեդալ (2019):
*«Անբասիր ծառայության երրորդ աստիճանի» մեդալ (2019)։


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

04:55, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Արտուշ Արզումանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1979(1979-04-17)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 28, 2020(2020-10-28) (41 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունռազմական գործիչ

Արտուշ Արարատի Արզումանյան (ապրիլի 17, 1979(1979-04-17), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2020(2020-10-28), Արցախ), ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1979 թվականին Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Գորիսի պետական քոլեջում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ 1997-1999 թվականներին անցել է ժամկետային զինծառայության։ 1999 թվականից ծառայության է անցել Հայաստանի N զորամասում։

2015 թվականին սովորել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ստացել լեյտենանտի կոչում։ 2016 թվականին եղել է N զորամասի ՀՊՂԴ հրամանատար։

Մասնակցել է Քառօրյա պատերազմին[2], որից հետո նշանակվել է վաշտի հրամանատար։ 2017 թվականին եղել N զորամասի պարենային ծառայության պետ։ Մեկ տարի անց ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում և նշանակվել սպառազինության գծով հրամանատարի տեղակալ։ Կապիտանի զինվորական կոչումը ստացել է 2019 թվականին։

Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ի գիշերը, Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ՝ զինամթերք տեղափոխելուց[3]։

Հուղարկավորվել է Գորիսի պանթեոնում։

Ընտանիք

Եղել է ամուսնացած, ունի երեք որդի։ Կինը որպես բուժքույր մասնակցել է Քառօրյա և 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմներին։

Պարգևներ

  • «Անբասիր ծառայության առաջին աստիճանի» մեդալ, (2006)
  • «Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի» մեդալ, (2013)
  • «Դրաստամատ Կանայանի» մեդալ, (2016)
  • «Հայաստանի Երկրապահ հուշամեդալ», (2017)
  • «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ», (2017)
  • «Անբասիր ծառայության երրորդ աստիճանի» մեդալ (2019)։

Ծանոթագրություններ

  1. Ենգիբարյան, Ռուզան (2020-12-19). «Բոլորիս Կապիտանը. Հերոսներն այսպես են լինում.Արտուշ Արզումանյան». FreeNews. Վերցված է 2021-02-03-ին.
  2. «Մերօրյա անմահ հերոս կապիտան Արտուշ Արզումանյանը». HotNews (ռուսերեն). 2021-01-10. Վերցված է 2021-02-03-ին.
  3. «Զինամթերք տեղափոխելուց կանգնում է, որպեսզի օգնի վիրավոր զինվորներին, փրկելով մի շարք զինվորների կյանքեր անմահանում է 23 տարի շարունակ առաջնագիծ հսկած մերօրյա ՀԵՐՈՍ կապիտան Արտուշ Արզումանյանը». iravunk.com. Վերցված է 2021-02-03-ին.

Արտաքին հղումներ