«Խուան Պոնսե դե Լեոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 37. Տող 37.


{{DEFAULTSORT:Պոնսե դե Լեոն, Խուան}}
{{DEFAULTSORT:Պոնսե դե Լեոն, Խուան}}

[[Կատեգորիա:Կոնկիստադորներ]]

00:57, 5 Մարտի 2021-ի տարբերակ

Խուան Պոնսե դե Լեոն
իսպ.՝ Juan Ponce de León
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1480 կամ 1474
ԾննդավայրՍանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն
Մահացել է1521[1][2][3][…]
Մահվան վայրՀավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն
ԳերեզմանCathedral of San Juan Bautista
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, Կոնկիստադոր և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Pedro Ponce de León?[1], մայր՝ Leonor de Figueroa?[1]
Զբաղեցրած պաշտոններՊուերտո Ռիկոյի նահանգապետ, Պուերտո Ռիկոյի նահանգապետ և Պուերտո Ռիկոյի նահանգապետ
ԱնդամությունColumbus Conquistador of America?
Ստորագրություն
Изображение автографа
 Juan Ponce de León Վիքիպահեստում
Խուան Պոնս դե Լեոնի դիմանկարը

Խուան Պոնս դե Լեոն (ապրիլի 8, 1480 կամ 1474, Սանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն - 1521[1][2][3][…], Հավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն), իսպանացի ազնվական, ուսումնասիրող և նահանգապետ[4]: Որոնելով ոսկի և «Երիտասարդության շատրվան»-ը, նա ուղևորվել է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան ափեր, ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[5]: Նա այդ տարածքները հռչակել է Իսպանիայինը և դրանք անվանել է «Ֆլորիդա» (իսպ.՝ La Florida)` «ծաղիկների վայր»[5]: 1521 թվականին Ֆլորիդա կատարած իր երկրորդ ուղևորության ժամանակ նա վիրավորվել է: Արշավախումբը վերադարձել է Կուբա, որտեղ էլ նույն թվականի հուլիսին, իր ստացած վերքից, մահացել է:

Վաղ կյանք

Պոնս դե Լեոնը ծնվել է 1460 թվականի Իսպանիայի Սանտերվաս դե Կամպոսում[6]: Նա ծնվել է աղքատ, բայց ազնվական ընտանիքում: Նրա ծնողները հավանաբար մահացել են, երբ դեռ նա երիտասարդ էր: Նրան որպես պաժ ուղարկել են Կալատրավայի միաբանության ասպետ հրամանատար Պեդրո Նունյես դե Գուսմանի առանձնատուն[7]: Նա դարձել է զինվոր և Գրանադայում պայքարել է մավրերի դեմ: Նա հավանաբար եղել է Քրիստափոր Կոլումբոսի հետ` նրա երկրորդ ճանապարհորդության ժամանակ:

Նա 1492 թվականին մասնակցել է մավրերի դեմ Ռեկոնկիստայի վերջին փուլին: Ինչպես այլ կոնկիստադորներ, Պոնս դե Լեոնը շուտով սկսել է որոնել փառք և բախտ` հայտնագործությունների շնորհիվ և վարկած կա, թե նա իր որոնումներն սկսել է Քրիստափոր Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդության ժամանակ` 1493 թվականին[7]:

Իսպանյոլա կղզի

Մոտավորապես տասը տարի անց Խուան Պոնս դե Լեոնը ծառայում էր Իսպանյոլա կղզու նահանգապետ Նիկոլաս դե Օվանդոյին՝ որպես նավապետ: Պոնս դե Լեոնը ճնշել է խռովություն և դարձել է Իսպանյոլա կղզու արևելյան շրջանի ղեկավար: Պոնս դե Լեոնը ստացել է հողային պարգև, ինչը նրան թույլ է տվել մեծ քանակությամբ ստրուկներ ունենալ տաինո ցեղախմբից` իր նոր կալվածքը կառուցելու համար[8]:

Պոնսե դե Լեոնը բարգավաճել է այս նոր դերում: Նա պատրաստի շուկա է գտել իր գյուղատնտեսական արտադրանքի համար Բոկա դե Յումայի մոտ: Դա այն վայրն էր, որտեղ իսպանական նավերը պարենով էին բեռնվում Իսպանիա տանող ճանապարհորդությունից առաջ: 1505 թվականին դե Օվանդոն արտոնել է Պոնսե դե Լեոնին հիմնադրել նոր քաղաք Իգուեյում, որը նա անվանել է Սալվալեոն: 1508 թվականին արքա Ֆերդինարդ II արտոնում է Պոնսե դե Լեոնին նվաճել մնացած թաինոներին և շահագործել նրանց ոսկու հանքերում[9]:

Մոտավորապես այդ ժամանակ Պոնսե դե Լեոնը ամուսնացել է իջևանատան տիրոջ դուստր Լեոնարայի հետ: Նրանք ունեցել են երեք դստրեր (Խուանա, Իզաբել և Մարիա) և մի որդի` Լուիսը: Մեծ քարե տունը, որը Պոնսե դե Լեոնը հանձնարարել էր կառուցել իր աճող ընտանիքի համար մինչև այսօր կանգուն է Սալվալեոն դե Իգույի մոտ[8]:

Պուերտո Ռիկո և Բիմինի

1508 թվականին Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը դեպի այն վայրը, որն այսօր Պուերտո Ռիկոն է: Նրանք փնտրել և գտել են ոսկի: Գաղութի հիմնադրումից հետո նա նշանակվել է նահանգապետ[10]:

Ֆլորիդա

Առաջին արշավախումբ

1513 թվականին երեք նավով Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը հայտնաբերելու ներկայիս Ֆլորիդայի արևելյան ափը: Ըստ ավանդության՝ նա տեղակայվել է ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[10]: Այս տեղը նա անվանել է Լա Ֆլորիդա[10]: Սրա ամենահավանական պատճառն այն է, որ նա բնակություն է հաստատել այդ վայրում «Պասկա Ֆլորիդա» կոչվող իսպանական զատիկի տոնակատարությունների ժամանակ[11]: Ավելի հեռավոր ափերը ուսումնասիրելուց հետո նրանք վերադարձել են Պուերտո Ռիկո:

Երկրորդ արշավախումբ

Պոնսե դե Լեոնը վերադառնում է 1521 թվականին, 200 բնակիչներով: Նրանք բերել էին անասուններ, ձիեր և կարիք ունեին ագարակ ստեղծելու: Բնակավայր ստեղծելու ընթացքում, նրանք հարձակման են ենթարկվում բնիկ հնդկացիների կողմից: Կռիվների ժամանակ Պոնսե դե Լեոնը մահացու վերք է ստացել, հավանաբար թունավորված նետից[10]: Խումբը վերադարձել է Կուբա, որտեղ Պոնսե դե Լեոնը մահացել է: Նա թաղված է Դոմինիկյան եկեղեցու խորանի առջև: Նրա մասունքները հետագայում տեղափոխվել են Սան Խուան տաճար[10]:

Երիտասարդության շատրվան

Երիտասարդության շատրվանի պատմությունը գալիս է դարերի խորքից: Հերոդոտոսը (մ․թ․ա․ 425-484) գրել է մի խմբի մասին, որին նա կոչել է Մաքրոբիաններ և ովքեր ապրել են ժամանակակից Եթովպիայի տարածքում[12]: Նա ասել է, թե նրանք երիտասարդ էին մնում, ֆիզիկապես ուժեղ էին և երկար էին ապրում[12]: Այն երիտասարդության շատրվան են սկսել կոչել ավելի ուշ[12]: Պոնսե դե Լեոնի և նրա երիտասարդության շատրվանի փնտրտուքների մասին պատմությունները զարգացել ու տարածվել են իր մահից հետո[10]: Որևէ հիշատակություն չի վկայում, թե նա նման նպատակ է ունեցել[10]: 1535 թվականին իսպանացի պատմաբան Գոնսալո Ֆերնարդես դե Օվիեդո Վալդեսն առաջինն է հաստատել, որ Պոնսե դե Լեոնը փնտրել է Երիտասարդության շատրվանը[10]: Այս լեգենդը կրկնվել է ավելի ուշ շրջանի պատմաբանների կողմից և ավելի ճոխացվել է[10]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  4. «Juan Ponce de León». History/ A&E Television Networks, LLC. Վերցված է դեկտեմբերի 13, 2015-ին.
  5. 5,0 5,1 «Ponce de León : Florida's First Spanish Explorer». University of South Florida. Վերցված է դեկտեմբերի 13, 2015-ին.
  6. «Juan Ponce de León Biography». Վերցված է դեկտեմբերի 13, 2015-ին.
  7. 7,0 7,1 Steven Otfinoski, Juan Ponce de Leon: Discoverer of Florida (New York: Benchmark Books, 2005), pp. 10–14
  8. 8,0 8,1 Robert H Fuson, Juan Ponce de León and the Discovery of Puerto Rico and Florida (Blacksburg, VA: McDonald & Woodward Publishing Company, 2000), pp. 63-65
  9. Irving Rouse, The Tainos- Rise and Decline of the People Who Greeted Columbus (New Haven, CT: Yale University Press, 1992), p. 155
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Richard Cavendish. «Ponce de León lands in Florida». History Today, Volume 63 Issue 4 (April 2013). Վերցված է դեկտեմբերի 15, 2015-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. Bob Knotts, Florida History (Chicago: Heinemann Library, ©2008), p. 6
  12. 12,0 12,1 12,2 Alex Sorondo. «The Fountain of Youth in Ancient Greece». Synonym.com. Վերցված է դեկտեմբերի 15, 2015-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Պոնսե դե Լեոն» հոդվածին։