«Կիմի Ռայկկոնեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
փոխվում է ջնջման ենթակա նկարը
չ Ռոբոտը ավելացնում է․: ru:Райкконен, Кими
Տող 67. Տող 67.
[[pt:Kimi Räikkönen]]
[[pt:Kimi Räikkönen]]
[[ro:Kimi Räikkönen]]
[[ro:Kimi Räikkönen]]
[[ru:Райкконен, Кими]]
[[scn:Kimi Räikkönen]]
[[scn:Kimi Räikkönen]]
[[sh:Kimi Räikkönen]]
[[sh:Kimi Räikkönen]]

22:44, 12 Հուլիսի 2012-ի տարբերակ

Կիմի-Մաթիաս Ռայկկոնեն (ֆիններեն՝ Kimi-Matias Räikkönen, երբեմն հանդիպում է ազգանվան արտասանության այլ տարբերակ` Ռյայկկյոնեն, որը ավելի մոտ է ֆիներեն հնչողությանը), ֆինն ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի պիլոտ: 2007 թվականի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն (2003 և 2005 թվականներին): Համարվում է ներկայիս լավագույն ավտոարշավորդներից մեկը:

Կիմի Ռայկկոնենը ծնվել է 1979 թ. հոկտեմբերի 17-ին Ֆինլանդիայում, Էսպոո քաղաքում: 10 տարեկանից նա մասնակցել է կարտինգի մրցույթներին, որոնցում բավականին մեծ հաջողությունների է հասել:

Իր կարիերան Ֆորմուլա 1-ում սկսել է 2001 թվականից «Զաուբեր» թիմում: 2002 թվականին նա տեղափոխվեց «Մերսեդես Մակլարեն» թիմ: Այս թմում 5 տարի հանդես գալու ընթացքում երկու անգամ դարձավ փոխչեմպիոն:

2007 թվականին տեղափոխվեց Սկուդերիա Ֆերրարի և նույն թվականին դարձավ չեմպիոն: Հաջորդ տարի նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Մեկ տարի անց նա ժամանակավորապես լքեց Ֆորմուլա 1-ը, և 2 տարի հանդես եկավ WRC-ում: 2010 թվականին նա հանդես եկավ «Citroen Junior» թիմում, իսկ հաջորդ տարի` սեփական մասնավոր «ICE 1 Racing» թիմում:

2012 թվականին պայմանագիր կնքեց Ֆորմուլա 1-ի «Լոտուս» թիմի հետ 2 տարի այդ թմում հանդես գալու վերաբերյալ:

«Լոտուս»-ում նա նույնպես հաջող ելույթ է ունենում և ներկա պահին զբաղեցնում է առաջնության հինգերորդ հորիզոնականը:

Հղումներ