«Անուշավան Սոսանվեր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
|ստորագրություն =
}}
'''Անուշավան Սոսանվեր''' նաև '''Անուշավան Հայկազունի''' (ծննդյան թվականն անհայտ - [[մ.թ.ա. 1662]]), Հայոց նահապետ արքա [[մ.թ.ա. 1725]] - [[մ.թ.ա. 1662]] թվականներին, [[Արա Բ Կարդոս]]ի որդին, [[Պարետ Հայկազունի|Պարետ Հայկազունու]] հայրը, [[Հայկազունիներ]]ի արքայական տոհմից:տոհմից։
 
Անուշավանը Սոսանվեր էր կոչվում նրա համար, քանի որ մանկությունից նվիրվել էր Սոսյաց անտառին։ Հոր՝ Կարդոսի հետ միասին գերի է տարվել [[Նինվե]], բայց իր իմաստությամբ պալատականների սիրտը շահելով՝ ազատվել և ձեռք է բերել իր գահը, մնալով հարկատու [[Ասորեստան]]ին<ref>«Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 172</ref>:։ Հաջորդել է հորը՝ Կարդոս Հայկազունուն։
 
[[Մովսես Խորենացի]]ն հաղորդում է, որ Արա Բ Կարդոսը թողնում է. «արու զավակ՝ շատ գործունյա հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի՝ Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը՝ մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ»:։
 
Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անուշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասորեստանից ունեցած կախմանը, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել [[Շամիրամ]]ի կողմից [[Արա Գեղեցիկ]]ի սպանությունից հետո, երբ երկրի հարավային տարածքները և [[Հայկյան Արամ]]ի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարհանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:։
 
Անուշավան Սոսանվերի օրոք էր, որ Եգիպտոսից հայերնիք վերադարձան հիքոսները՝ իրենց բանակով և բնակչությամբ։ Թեպետև Խորենացին այս մասին լռում է, բայց Անուշավան նահապետի հաջորդ նահապետ համարելով Պարետին, պետք է կարծել, որ Եգիպտոսից հայրենքի վերադարձած բնակչությանը Անուշավանը բնակության վայր էր հատկացրել «Արամի Միջագետը», որտեղ էլ կազմավորում է հայկական նոր պետական միավորում, որը հայտնի է Միտանի թագավորություն անվանումով։
 
== Իրավիճակը Առաջավոր Ասիայում Անուշավան նահապետի օրոք ==
Անուշավանի օրոք, ինչպես իր հոր՝ Արա Բ Կարդոսի ժամանակ, շարունակվեց Կարդուների և Բաբելոնի հակամարտությունը։ Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորություն անկում ապրեց։ Մ.թ.ա. 1711 թվականին Կարդուները և Էլամի թագավորության բանակը լայնածավալ հարձակման անցան Կենտրոնական և Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին<ref>Дьяконов И. М., История Древнего мира, с. 389</ref><ref>Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ Պատկեր:Պատկեր։</ref>։ Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող։ Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա։ Հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ մ.թ.ա.1595 թվականին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ։ Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում Բ Գթության սուրը (Գագրիմեր՝ mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունվեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծված էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ<ref>Дьяконов И. М., История Древнего мира, с. 419-420</ref>.
{{քաղվածք|Կասսուի և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա|}}
 

Նավարկման ցանկ