«Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ → Կատեգորիա:Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ |
|||
Տող 83. | Տող 83. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{DEFAULTSORT:Ղազարյան, Էդուարդ}} |
{{DEFAULTSORT:Ղազարյան, Էդուարդ}} |
||
[[Կատեգորիա:Հայ ֆիզիկոսներ]] |
[[Կատեգորիա:Հայ ֆիզիկոսներ]] |
05:22, 1 Մարտի 2021-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ղազարյան | |
1999 - 2001 | |
---|---|
Նախորդող | Լևոն Մկրտչյան |
Հաջորդող | Լևոն Մկրտչյան |
Կրթություն՝ | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ |
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ֆիզիկոս |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1942 (82 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ |
Էդուարդ Մուշեղի Ղազարյան (հունվարի 16, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)։
Կենսագրություն
1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թվականներին եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թվականներին՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը[1]։
Պարգևներ
- ՀԼԿԵՄ մրցանակ, 1976
- ՀՀ պետական մրցանակ (2011)[2]
- Անանիա Շիրակացու մեդալ (2011)[3]
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)։
Երկեր
- Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)
Նախորդող Լևոն Մկրտչյան |
ՀՀ Կրթության և գիտության նախարար Էդուարդ Ղազարյան 1999 - 2001 |
Հաջորդող Լևոն Մկրտչյան |
|
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ դասախոսներ
- Խորհրդային ֆիզիկոսներ