«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Փոքր Ասիա (CatCompleter via fa:Category:آناتولی) ՀոթՔաթ գործիքով
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Միապետ}}
{{Տեղեկաքարտ Միապետ|թագուհի=Կոթոն}}
[[Պատկեր:A cuneiform inscription of Rusa II.jpg|250px|մինի|Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին]]
[[Պատկեր:A cuneiform inscription of Rusa II.jpg|250px|մինի|Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին]]
'''Ռուսա Բ''' ({{ԱԾ}}), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է ''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»'' և այլ տիտղոսներ։
'''Ռուսա Բ''' ({{ԱԾ}}), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է ''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»'' և այլ տիտղոսներ։

19:23, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Ռուսա Բ
Ծնվել է՝մ.թ.ա. 8-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 639
ԵրկիրՎանի թագավորություն
ՈւղեկիցԿոթոն
միապետ
ՀայրԱրգիշտի Բ
ԵրեխաներՍարդուրի Գ և Էրիմենա
Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին

Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։

Մոտ մ.թ.ա. 590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։

Վանի թագավորությունը

Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։

Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։

Ծանոթագրություններ

Ենթադրվում է, որ Ռուսա Բ կամ Ուռշա Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մ. Խորենացու «Հայոց պատմությունում» հիշատակված Անուշավան /հնարավոր է և Առուշան/ Սոսանվեր Հայոց արքայի ավանդազրույցների հետ: Ըստ այդ ավանդազրույցի, նախքան Պարույրի Հայոց թագավոր կարգվելը, Անուշավանը հանդիսացել է Հայոց աշխարհում Հայկյան կամ Հալդյան հիշատակության արժանի հեղինակավոր գահակալներից: /Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց» 1968 թ. 77 էջ - Անուշավան Սոսանվերը գործով հզոր էր, խոսքով հանճարեղ: Նա կրոնական պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմավիր քաղաքի սոսի ծառերին, որոնց տերևների հանդարտ կամ սաստիկ շարժվելուց, նայելով քամու ուժին և ուղղությանը գուշակություններ էր անում: Ըստ նույն ավանդազրույցի. Սինաքերիբի կրտսեր որդի՝ Ասարհադոնը (Խորենացու մոտ անվանված է Զամեսես) իր հայրասպան եղբայրներին Հայոց մոտ ապաստան տալու համար թշնամանք պահելով, երկար ժամանակ չէր ընդունում նորապսակ Հայոց թագավորին, արհամարհելով նրան, բայց ի վերջո ստիպված է լինում հարաբերություններ հաստատել Արարատյան թագավորության արքայի հետ (ընդունելով նրան ամբողջ Հայոց աշխարհի գահակալ):/