«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 14. Տող 14.
| հայր = [[Սարդուրի Ա]]
| հայր = [[Սարդուրի Ա]]
| մայր = Արարանսա
| մայր = Արարանսա
| զավակներ = [[Մենուա]]
| զավակներ = Սարդուրի, [[Մենուա]]
| ծնունդ =մ.թ.ա. 880-875
| ծնունդ =մ.թ.ա. 880-875
| ծննդավայր =
| ծննդավայր =

19:08, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Իշպուինի
«Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա»
Պատկեր:Ishpuini king of Urartu.jpg
Իշխանությունմ.թ.ա. 828/825-մ.թ.ա. 810
Ծնվել է՝մ.թ.ա. 880-875
Մահացել է՝մ.թ.ա. մոտ 806/805
ԵրկիրՎանի թագավորություն
Ազգությունհայ
ՈւղեկիցՆաիրա
միապետ
ՀայրՍարդուրի Ա
ՄայրԱրարանսա
ԵրեխաներՄենուա

Իշպուինի (մ․թ․ա․ մոտ 828/825-810), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի (Վան), Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)։

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959

Տես նաև

Նախորդող
Սարդուրի Ա
Ուրարտական արքա
Իշպուինի

մ.թ.ա. 828/825-810
Հաջորդող
Մենուա