«Microsoft Office»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Microsoft Office 2010 Logo.svg|right]]
[[Պատկեր:Microsoft Office 2010 Logo.svg|right]]
'''Microsoft Office'''՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է [[Մայքրոսոֆթ]] կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի [[Microsoft Windows]] և [[Apple Mac OS X]] հարթակների համար նախատեսված տարբերակներ: Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն:
'''Microsoft Office'''՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է [[Մայքրոսոֆթ]] կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի [[Մայքրոսոֆթ Վինդոուզ]] և [[Apple Mac OS X]] հարթակների համար նախատեսված տարբերակներ: Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն:


Microsoft Office-ը իրենից ներկայացնում է [[OLE]] օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին:
Microsoft Office-ը իրենից ներկայացնում է [[OLE]] օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին:

04:30, 9 Հուլիսի 2012-ի տարբերակ

Պատկեր:Microsoft Office 2010 Logo.svg

Microsoft Office՝ օֆիսային ծրագրային միջոցների փաթեթ, որը ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիաի կողմից։ Գոյություն ունեն Microsoft Office փաթեթի Մայքրոսոֆթ Վինդոուզ և Apple Mac OS X հարթակների համար նախատեսված տարբերակներ: Այս փաթեթը կազմված է մի շարք ծրագրային միջոցներից, որոնք թույլ են տալիս աշխատել տարբեր տեսակի փաստաթղթերի հետ՝ տեքստային, էլեկտրոնային աղյուսակների, տվյալների շտեմարաների և այլն:

Microsoft Office-ը իրենից ներկայացնում է OLE օբյեկտների սերվեր, և նրա ֆունկացիաները հասանելի են ոչ միայն Office փաթեթի ծրագրային միջոցներին, այլև կողմնակի ծրագրային հավելվածներին:

Microsoft Office-ի բաղկացուցիչ մասեր

Microsoft Office-ը ունի մի քանի հրատարակություն, որոնք տարբերվում են արժեքով և բաղադրամասերով: Հրատարակություներից ամենածավալունը բաղկացած է հետևյալ ծրագրային միջոցներից՝

  • Microsoft Office Word-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության տեքստային փաստաթղթեր: Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Թույլ է տալիս օգտագործել OLE տեխնոլոգիան, այլ արտադրողների կողմից ստեղծված միացվող մոդուլներ, շաբլոններ և այլն: Word-ի վերջին տարբերակը օգտագործում է Microsoft Office OpenXML ձևաչափի ֆայլեր, որոնք իրենցից ներկայացնում են ZIP տեսակի արխիվներ, որոնցում պահվում է համապատասխան տեքստը XML ձևաչափով, ինչպես նաև համապատասխան գրաֆիկան: Չնայած դրան՝ Microsoft Word 97—2000 ընդհանուր անունը կրող Word-ի ավելի վաղ տարբերակների համար օգտագործվող երկուական ձևավաչափ ունեցող «.doc» տեսակի ֆայլերը դեռևս շարունակում են մնալ ամենատարածվածը: Word-ը զբաղէցնում է առաջատար դիրքերը տեքստային խմբագրիչների շուկայում, և ձեռնարկությունների մեծամասնությունը Word-ի ֆայլերի ձևաչափերը ընդունել է որպես փաստաթղթերի շրջանառության մեջ օգտագործվող ստանդարտ ձևաչափեր: Word-ը հասանելի է նաև որպես Microsoft Works-ի որոշ հրատարակությունների բաղկացուցիչ մաս: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Writer, StarOffice Writer, Corel WordPerfect և Apple Pages (միայն Mac OS հարթակի համար):
  • Microsoft Office Excel-ը թույլ է տալիս ստեղծել և խմբագրել տարբեր բարդության էլեկտրոնային աղյուսակներ: Շուկայում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Այս ծրագրի վերջին տարբերակը օգտագործում է «.xlsx» տեսակի ֆայլեր, որոնք ունեն OOXML ձևաչափ: Ծրագրի ավելի վաղ տարբերակները օգտագործում էին «.xls» տեսակի ֆայլեր: Հասանելի է Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.orgCalc, StarOffice, Gnumeric, Corel Quattro Pro и Apple Numbers (միայն Mac OS հարթակի համար):
  • Microsoft Office Outlook (մի՜ շփոթեք Outlook Express-ի հետ)՝ անձնական հաղորդակցման համար նախատեսված ծրագրային միջոց: Outlook-ը ունի հետևյալ հնարավորություններ՝ օրացույց, հանձնարարությունների ծրագրավորող, նշումներ, էլեկտրոնային փոստի կառավարիչ, հասցեագիրք: Ունի համատեղ ցանցային աշխատանքի հնարավորություն: Փոստային կլիենտի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla Thunderbird/SeaMonkey, Eudora Mail, The Bat!: Անձնական տվյալների կառավարչի հիմնական մրցակիցներն են՝ Mozilla, Lotus Organizer և NovellEvolution: Հասանելի է Windows համակարգի համար: Microsoft Entourage-ը Outlook-ի համարժեքն է, որը նախատեսված է Apple Mac OS X հարթակի համար:
  • Microsoft Office PowerPoint-ը ծրագրային հավելված է, որը թույլ է տալիս պատրաստել ներկայացումներ Windows և Apple Mac OS X համակարգերի համար: Հիմնական մրցակիցներն են՝ OpenOffice.org Impress, Corel WordPerfect և Apple Keynote:
  • Microsoft Office Access-ը հավելված է, որը օգտագործվում է տվյալների շտեմարանները ղեկավարելու համար:
  • Microsoft Office InfoPath-ը նախատեսված է տվյալների հավաքման և ղեկավարման համար, հեշտացնում է տվյալների հավաքման գործընթացը:
  • Microsoft Office Communicator-ը կազմակերպում է բազմակողմանի հաղորդակցում մարդկանց միջև: Microsoft Office Communicator 2007-ը թույլ է տալիս կազմակերպել հաղորդակցումը ինչպես պարզ արագ հաղորդագրությունների միջոցով, այդպես էլ ձայնա- և տեսահաղորդակցության միջոցով: Այս հավելվածը Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ մասն է և ինտեգրված է այդ փաթեթի մեջ, ինչը թույլ է տալիս օգտագործել նրան այդ փաթեթի յուրաքանչյուր ծրագրի հետ համատեղ:
  • Microsoft Office Publisher-ը հավելված է, որը օգտագործվում է հրապարակումներ պատրաստելիս:
  • Microsoft Office Visio-ը հավելված է, որն օգտագործվում է բիզնես և տեխնիկական դիագրամների հետ աշխատելիս:
  • Microsoft Office Project՝ նախագծերի ղեկավարման միջոց:
  • Microsoft Query-ն հնարավորություն է տալիս դիտել և ընտրել տվյալներ շտեմարաններից:
  • Microsoft Office OneNote հավելվածը թույլ է տալիս ստեղծել նշումներ և ղեկավարել դրանք:
  • Microsoft Office Groove 2007 հավելվածը թույլ է տալիս կազմակերպել համատեղ աշխատանքը:
  • Microsoft Office SharePoint Designer ծրագրային գործիք է, որը նախատեսված է MicrosoftSharePoint հարթակի վրա հավելվածների մշակման համար:
  • Microsoft Office Picture Manager ապահովում է պատկերների հետ աշխատանք:
  • Microsoft Office Document Image Writer-ը Microsoft Document Imaging Format ձևաչափով վիրտուալ տպող սարք է:
  • Microsoft Office Diagnostics-ը ախտորոշում և վերականգնում է Microsoft Office փաթեթի բաղկացուցիչ ծրագրային հավելվածները:

Տարբերակները և դրանց սպասարկումը

  1. Microsoft Office 97 փաթեթից վաղ հրատարակված տարբերակները այլևս չեն սպասարկվում (ներառյալ Outlook 97):
  2. Office 97 (ներառյալ Outlook 98) ընդլայնված սպասարկումը ավարտվեց հունվարի 16 2004: Հիմնական սպասարկման շրջանակներում տեղի ունեցող ուղղումների (hotfix) թողարկումը ավարտվեց օգոստոսի 31 2001:
  3. Office 2000՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 30 2004: Ընդլայնված սպասարկումը ավարտվեց հուլիսի 14 2009:
  4. Office XP՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հուլիսի 11 2006: Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հուլիսի 12 2011:
  5. Office 2003՝ հիմնական սպասարկումը ավարտվեց հունվար 13 2009: Ընդլայնված սպասարկումը հասանելի է մինչև հունվարի 14 2014:
  6. MS Office-ի ընթացիք (MS Office 2007) և ապագա տարբերակների համար հիմնական սպասարկման տևողությունը կազմում է 5 տարի սկասաց ծրագրային փաթեթի թողարկման օրվանից կամ 2 տարի ծրագրային փաթեթի հաջորդ տարբերակի թողարկման օրվանից: Ընդլայնված սպասարկումը հասանելի կլինի ևս 5 տարի հիմնական սպասարկման ժամկետի ավարտից հետո:
  7. Microsoft Office 2010՝ այս տարբերակըգտնվում է մշակման փուլում: Հասանելի է բետա-տարբերակը:

Office 2003 և Office 2007 վաճառքը ընդհատվեց հունվարի 11 2010 i4i ընկերության կողամից պատենտային իրավունքների պաշտպանման նպատակով հարուցված դատավարության պատճառով:

Արտաքին Հղումներ