«Վահան Ազատյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 6. Տող 6.


== Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում ==
== Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում ==
1941 թվականին զորակոչվել է բանակ: 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի (''«Հայրենական մեծ պատերազմ»''): Մարտնչել է [[Կուրսկի ճակատամարտ|Կուրսկ-Օրյոլ]]ի աղեղում, [[Բրյանսկ]]ի մատույցներում: Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ{{փաստ}}:
1941 թվականին զորակոչվել է բանակ: 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի (''«Հայրենական մեծ պատերազմ»'') գործողություններին: Մարտնչել է [[Կուրսկի ճակատամարտ|Կուրսկ-Օրյոլ]]ի աղեղում, [[Բրյանսկ]]ի մատույցներում: Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ{{փաստ}}:


Հայրենական պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։
Պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։


== Հետպատերազմյա գործունեություն ==
== Հետպատերազմյա գործունեություն ==

08:48, 25 փետրվարի 2021-ի տարբերակ

Վահան Ազատյան
Ծնվել է1919
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 22, 2014(2014-12-22)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ և քիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ

Վահան Արշակի Ազատյան (1919, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)), հայ մանկավարժ, հեղինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից: ԽՄԿԿ անդամ

Կենսագրություն

Վահան Ազատյանը ծնվել է 1919 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում: 1939 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը: Կարճ ժամանակահատված աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայրենի գյուղում եղել ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]:

Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում

1941 թվականին զորակոչվել է բանակ: 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին: Մարտնչել է Կուրսկ-Օրյոլի աղեղում, Բրյանսկի մատույցներում: Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ[փա՞ստ]:

Պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։

Հետպատերազմյա գործունեություն

1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ մինչև 1965 թվականը, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն: Եղել է քիմիայի և բնագիտության ուսուցիչ:

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալներ

Երկեր

  • Վրեժի բոցով: Երևան: Հայաստան, 1987[2]:
  • Խավարից դեպի լույս: Երևան: Արձագանք, 2002[3]:

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:
  2. Ազատյան, Վահան Արշակի (1987). Կարապետյան, Ա Գ (ed.). Վրեժի բոցով. Երևան: Հայաստան.
  3. Ազատյան, Վահան Արշակի (2002). Բաբաջանյան, Վարուժան (ed.). Խավարից դեպի լույս: Ակնարկներ Նոյեմբերյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման եւ լուսավորության գործի պատմության վերաբերյալ. Երևան: Արձագանք.