«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: ուղղումներ ԱՎԶ ծրագրով
չ clean up, replaced: ) - → ), using AWB (7852)
Տող 16. Տող 16.
}}
}}


'''Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան''' ([[հոկտեմբերի 1]] [[1866]] - [[հոկտեմբերի 7]] [[1947]]) - [[հայ]] նկարիչ։
'''Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան''' ([[հոկտեմբերի 1]] [[1866]] - [[հոկտեմբերի 7]] [[1947]]), [[հայ]] նկարիչ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Տող 70. Տող 70.
== Հղումներ ==
== Հղումներ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

{{DEFAULTSORT:Ֆեթվաճյան, Արշակ}}
{{DEFAULTSORT:Ֆեթվաճյան, Արշակ}}
[[Կատեգորիա:1866 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1866 ծնունդներ]]

08:03, 8 Հուլիսի 2012-ի տարբերակ

Արշակ Ֆեթվաճյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1866(1866-10-01)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1947(1947-10-10) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և փոստային բացիկների դիզայներ
Ներշնչվել էՉեզարե Մակկարի
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում
 Arshak Fetvadjian Վիքիպահեստում

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1866 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987): 1887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների:

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում: Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ: Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ: Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում: Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին։[2][3]

Ստեղծագործություններից

Պատկեր:The Cathedral of Ani (1905).jpg
Անիի Մայր տաճարը 1905 թ.

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք

Տարբեր աշխատանքներ՝

Անհատական ցուցահանդեսներ

ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ

Երկեր

ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.
  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)

Գրականություն

  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Արտաքին հղումներ

Հղումներ

  1. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Արշակ Ֆեթվաճյանի մասին ՀՀ մշակույթի նախարարության կայքում
  3. Ով ով է. Կենսագրական հանչագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, էջ 692։