«Բաղեշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: zh:比特利斯
Տող 46. Տող 46.
[[vo:Bitlis]]
[[vo:Bitlis]]
[[war:Bitlis]]
[[war:Bitlis]]
[[zh:比特利斯]]

15:27, 7 Հուլիսի 2012-ի տարբերակ

Բաղեշ կամ Բիթլիս - քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորա պահակը։ Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացին, որ արշավել էր Հայաստան, գնահատելով այս լեռնանքի ռազմական դիրքը, իր Լիս զորավարին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդըն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։ VII դ վերջից արաբական նվաճողների կայազորները հաստատվել են Բիթլիսում՝ այն դարձնելով Աղձնիքի տիրակալ Ջուրարինների ամիրայական տոհմի նստավայրը։ Մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրք ունենալու և առևտրական ճանապարհների հանգույցում գտնվելու շնորհիվ վաճառաշահ Բիթլիսը ապրել է վերելք։ X դ վերջին Բիթլիսը գտնվում էր Մրվանյան քուրդ տոհմի ձեռքում։ Իսկ XI-XIX դդ նրան տիրել են ռուզամներ կոչվող քրդերը։ Բիթլիսը եղել է ցեղապետների նստավայրը։ Միջնադարյան կռիվների, մշտատև բռնությունների, հարկահանությունների, ազգային ու կրոնական խտրականության հետևանքով հետզհետե նվազել է Բիթլիսի բնակչության, մասնավորաբար հայերի թիվը։ XIX դ վերջին Բիթլիսի բնակչությունը կազմում էր 30 000, մեկ երրորդը հայ։ XX դ սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց։ Երիտթուրքերի կառավարությունը 1915–ին Բիթլիսի հայությունը ևս բնաջնջման և աքսորի ենթարկվեց։ Այժմ Բիթլիսը Թուրքիայի ծխախոտի ու կաշվի արտադրության կենտրոն է։

Աղբյուրներ