«Հայկ Խանումյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 3 as dead.) #IABot (v2.0.8
Տող 7. Տող 7.
}}
}}


'''Հայկ Ռուբենի Խանումյան''' ({{ԱԾ}}), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, [[Ազգային վերածնունդ (կուսակցություն, Արցախ)|Ազգային վերածնունդ կուսակցության]] նախագահ<ref name="avk.am"/> 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր<ref>[http://avk.am/?p=459 Ազգային վերածնունդ կուսակցության պաշտոնական կայք]</ref>։
'''Հայկ Ռուբենի Խանումյան''' ({{ԱԾ}}), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, [[Ազգային վերածնունդ (կուսակցություն, Արցախ)|Ազգային վերածնունդ կուսակցության]] նախագահ<ref name="avk.am"/> 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր<ref>[http://avk.am/?p=459 Ազգային վերածնունդ կուսակցության պաշտոնական կայք]</ref>։ 2020 թվականի դելկեմբերի 18-ից [[Արցախի Հանրապետություն|ԱՀ]] տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար<ref>{{Cite web|url=http://gov.nkr.am/hy/ministries/head/232/|title=Հայկ Ռուբենի Խանումյան - Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն|last=LLC|first=Helix Consulting|website=gov.nkr.am|language=en|accessdate=2021-02-15}}</ref><ref>{{Cite web|url=https://www.civilnet.am/news/2020/12/18/Հայկ-Խանումյանը՝-Արցախի-տարածքային-կառավարման-և-ենթակառուցվածքների-նախարար/413731|title=Հայկ Խանումյանը՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար|website=www.civilnet.am|language=hy|accessdate=2021-02-15}}</ref>:


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

20:50, 15 փետրվարի 2021-ի տարբերակ

Հայկ Խանումյան
Արցախի Հանրապետություն Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր[1]
Ծննդյան օր՝ սեպտեմբերի 12, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր՝Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հայկ Ռուբենի Խանումյան (սեպտեմբերի 12, 1984(1984-09-12), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական և հասարակական գործիչ Արցախի Հանրապետությունում, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ[1] 2013 թ. փետրվարից։ 2015 թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում Ազգային վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր[2]։ 2020 թվականի դելկեմբերի 18-ից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[3][4]:

Կենսագրություն

Ծնվել է 1984 թ. սեպտեմբերի 12-ին, Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 դպրոցում, 2001 թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը և մագիստրատուրան, քաղաքագիտության գծով մասնագիտացել Կովկասի ինստիտուտում (Երևան)[5], իսկ եվրոպական ուսումնասիրությունների գծով՝ Ստրասբուրգի համալսարանում[5]։ 2009-2010 թթ. քաղաքագիտական առարկաներ է դասավանդել Արցախի պետական համալսարանում[5]։

2010 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է Արցախի եվրոպական շարժում հասարակական կազմակերպությունը, որի նպատակը միջազգային ոչ կառավարական սեկտորում Արցախը ճանաչելի դարձնելն էր[6]։

2012 թ. Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանին և նախընտրական արշավում համակարգել Վ. Բալասանյանի շտաբի հասարակայնության հետ կապերը[7]։

2013 թ. հունվարին Լեոնիդ Հայրապետյանի և Վարդան Առուստամյանի հետ հայտարարել է Ազգային վերածնունդ կուսակցության ստեղծման մտադրության մասին, 2013 թ. փետրվարի 23-ին նույն կուսակցության հիմնադիր համագումարում ընտրվել է ԱՎԿ ժամանակավոր նախագահ, իսկ 2013 թ. նոյեմբերին արդեն՝ կուսակցության նախագահ[8]։

Ամուսնացած է Դիանա Մովսիսյանի հետ։

Հրապարակային գործունեությունը

2009 թ.-ից սկսած Հայկ Խանումյանն ակտիվորեն հանդես է գալիս մամուլում, հեղինակային սյունակներ վարելով Մեդիամաքսում (mediamax.am), ապա՝ Սիվիլնեթում (civilnet.am)։ Հրապարակախոսական հոդվածներում Հ.Խանումյանը հիմնականում անդրադառնում է Արցախին վերաբերող հարցերին՝ հաճախ քննադատության ենթարկելով Արցախի իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը[9][10]։

Գաղափարական պատկանելությունը

Հայկ Խանումյանն ընդգծված ազգայնական է, Արցախի հարցում բացառում է որևէ տարածքային զիջում, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների ինտենսիվ վերաբնակեցմանը [5]։

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Ազգային վերածնունդ կուսակցության կայք
  2. Ազգային վերածնունդ կուսակցության պաշտոնական կայք
  3. LLC, Helix Consulting. «Հայկ Ռուբենի Խանումյան - Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Վերցված է 2021-02-15-ին.
  4. «Հայկ Խանումյանը՝ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար». www.civilnet.am. Վերցված է 2021-02-15-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 (չաշխատող հղում) Opinion: HAYK KHANUMYAN - "The Generation that suffered the war is still alive"(անգլ.)
  6. (չաշխատող հղում) Արցախի եվրոպական շարժում ՀԿ կայք (անգլ.)
  7. Վիտալի Բալասանյանի ներկայացուցիչ. Արցախում ընտրություններն անցել են ազատ, բայց անարդար
  8. Նոր կուսակցություն Ղարաբաղում
  9. Հայկ Խանումյանի սյունակը Մեդիամաքսում
  10. Հայկ Խանումյանի սյունակը Սիվիլնեթում(չաշխատող հղում)