«Որոնողական համակարգերի օպտիմալացում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 1. Տող 1.
'''Որոնողական համակարգի օպտիմալացում''', '''SEO'''. [[Որոնողական համակարգեր]]ում [[կայք]]ի կամ մի վեբ էջի տեսանելիությունը բարձրացման գործընթաց: SEO-ն վերաբերվում է միայն օրգանիկ դիտումներին («բնական» կամ «օրգանական» արդյունքներ) և չի ներառում վճարված դիտումները (ա.ի. չի ներառում PPC, Pay-per-Click և ընդհանրապես SEA, Search Engine Advertizement դիտումները):
'''Որոնողական համակարգի օպտիմալացում''', '''SEO'''. [[Որոնողական համակարգեր]]ում [[կայք]]ի կամ մի վեբ էջի տեսանելիությունը բարձրացման գործընթաց: SEO-ն վերաբերվում է միայն օրգանիկ դիտումներին («բնական» կամ «օրգանական» արդյունքներ) և չի ներառում վճարված դիտումները (ա.ի. չի ներառում PPC, Pay-per-Click և ընդհանրապես SEA, Search Engine Advertizement դիտումները):


SEO-ի իրականացման նպատակն է բարձրացնել կայքի այցելուների թիվը՝ մեծացնելով որոնողական համակարգերից եկող կայքի այցելուների թիվը (''«տրաֆիկը»''), որն էլ իր հերթին բարձրացնում է կայքի ռեյթինգը որոնողական համակարգերում: Այդ այցելուները կարող են նաև վերածվել հաճախորդների<ref>Ortiz-Cordova, A. and Jansen, BJ (2012) [https://faculty.ist.psu.edu/jjansen/academic/jansen_high_revenue_customers_2012.pdf դասակարգելով վեբ որոնման հարցումները, որպեսզի պարզեն բարձր եկամուտ ստեղծող հաճախորդներին] : Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների ամերիկյան հասարակության տեղեկագիր: 63 (7), 1426 - 1441:</ref>։ SEO-ն կարող է թիրախավորել տարբեր տեսակի որոնումներ, այդ թվում, նկարների, վիդեոների, ակադեմիական,<ref name="aseo">{{Cite web|url=https://www.sciplore.org/publications/2010-ASEO--preprint.pdf|title=Academic Search Engine Optimization (ASEO): Optimizing Scholarly Literature for Google Scholar and Co.|last=Beel, Jöran and Gipp, Bela and Wilde, Erik|first=|date=|year=2010|website=|publisher=Journal of Scholarly Publishing|pages=176–190|archiveurl=|archivedate=|dead-url=|accessdate=ապրիլի 18, 2010}}</ref> նորությունների որոնում: SEO-ն լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնացած է միջազգային որոնումների վրա, իսկ լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումը կենտրոնանում է բիզնեսի առցանց տեսանելիության օպտիմիզացման վրա, որպեսզի դրա կայքը ցուցադրվի որոնման համակարգերով, երբ այցելուն մուտք գործի տվյալ տարածաշրջանից՝ իր ապրանքի կամ ծառայությոան համար:SEO-ի գործառույթներից է  համարվում ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում: Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»): SEO կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, внутренняя перелинковка; backlink building):
SEO-ի իրականացման նպատակն է բարձրացնել կայքի այցելուների թիվը՝ մեծացնելով որոնողական համակարգերից եկող կայքի այցելուների թիվը (''«տրաֆիկը»''), որն էլ իր հերթին բարձրացնում է կայքի ռեյթինգը որոնողական համակարգերում: Այդ այցելուները կարող են նաև վերածվել հաճախորդների<ref>Ortiz-Cordova, A. and Jansen, BJ (2012) [https://faculty.ist.psu.edu/jjansen/academic/jansen_high_revenue_customers_2012.pdf դասակարգելով վեբ որոնման հարցումները, որպեսզի պարզեն բարձր եկամուտ ստեղծող հաճախորդներին] : Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների ամերիկյան հասարակության տեղեկագիր: 63 (7), 1426 - 1441:</ref>։ SEO-ն կարող է թիրախավորել տարբեր տեսակի որոնումներ, այդ թվում, նկարների, վիդեոների, ակադեմիական,<ref name="aseo">{{Cite web|url=https://www.sciplore.org/publications/2010-ASEO--preprint.pdf|title=Academic Search Engine Optimization (ASEO): Optimizing Scholarly Literature for Google Scholar and Co.|last=Beel, Jöran and Gipp, Bela and Wilde, Erik|first=|date=|year=2010|website=|publisher=Journal of Scholarly Publishing|pages=176–190|archiveurl=https://web.archive.org/web/20171118043054/http://www.sciplore.org/publications/2010-ASEO--preprint.pdf|archivedate=2017-11-18|dead-url=yes|accessdate=ապրիլի 18, 2010}}</ref> նորությունների որոնում: SEO-ն լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնացած է միջազգային որոնումների վրա, իսկ լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումը կենտրոնանում է բիզնեսի առցանց տեսանելիության օպտիմիզացման վրա, որպեսզի դրա կայքը ցուցադրվի որոնման համակարգերով, երբ այցելուն մուտք գործի տվյալ տարածաշրջանից՝ իր ապրանքի կամ ծառայությոան համար:SEO-ի գործառույթներից է  համարվում ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում: Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»): SEO կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, внутренняя перелинковка; backlink building):


=== Մեթոդներ ===
=== Մեթոդներ ===

15:52, 15 փետրվարի 2021-ի տարբերակ

Որոնողական համակարգի օպտիմալացում, SEO. Որոնողական համակարգերում կայքի կամ մի վեբ էջի տեսանելիությունը բարձրացման գործընթաց: SEO-ն վերաբերվում է միայն օրգանիկ դիտումներին («բնական» կամ «օրգանական» արդյունքներ) և չի ներառում վճարված դիտումները (ա.ի. չի ներառում PPC, Pay-per-Click և ընդհանրապես SEA, Search Engine Advertizement դիտումները):

SEO-ի իրականացման նպատակն է բարձրացնել կայքի այցելուների թիվը՝ մեծացնելով որոնողական համակարգերից եկող կայքի այցելուների թիվը («տրաֆիկը»), որն էլ իր հերթին բարձրացնում է կայքի ռեյթինգը որոնողական համակարգերում: Այդ այցելուները կարող են նաև վերածվել հաճախորդների[1]։ SEO-ն կարող է թիրախավորել տարբեր տեսակի որոնումներ, այդ թվում, նկարների, վիդեոների, ակադեմիական,[2] նորությունների որոնում: SEO-ն լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումից տարբերվում է նրանով, որ այն կենտրոնացած է միջազգային որոնումների վրա, իսկ լոկալ որոնողական համակարգերի օպտիմիզացումը կենտրոնանում է բիզնեսի առցանց տեսանելիության օպտիմիզացման վրա, որպեսզի դրա կայքը ցուցադրվի որոնման համակարգերով, երբ այցելուն մուտք գործի տվյալ տարածաշրջանից՝ իր ապրանքի կամ ծառայությոան համար:SEO-ի գործառույթներից է  համարվում ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում որոնողական համակարգերը, համակարգչային ալգորիթմները, որոնք թելադրում են որոնողի վարքագիծը, որոնողական համակարգերում մուտքագրված բանալի բառերը, և որ որոնողական համակարգերն է թիրախային լսարանը նախընտրում: Կայքի օպտիմիզացումը կարող է ներառել կոնտենտի ավելացում և խմբագրում, HTML-ի և ծրագրավորման կոդի փոփոխում՝ կայքի կոնտենտի համապատասխանությունը կոնկրետ բանալի բառերին բարձրացնելու և որոնողական համակարգերում ինդեքսավորման խոչընդոտները վերացնելու համար (կայքի «տեխնիկական օպտիմիզացիա»): SEO կարևոր մարտավարություններից են նաև. կայքի նեքին և արտաքին հղումների թվի աճը (link-building, internal re-linking, внутренняя перелинковка; backlink building):

Մեթոդներ

Ինդեքսավորում

Առաջատար որոնողական համակարգերը, ինչպիսիք են Google-ը, Bing-ը և Yahoo-ն, որոնման ընթացքում էջեր գտնելու համար իրենց ալգորիթմներում օգտագործում են որոնիչներ (crawlers): Այն էջերը, որոնք կապված են որոնողական համակարգերում ինդեքսավորված այլ էջերի հետ, կարիք չունեն ներկայացվել, քանի որ ավտոմատ կերպով երևում են: Google-ն առաջարկում է Google Search Console, որի համար կարող է անվճար XML կայքի քարտեզ ստեղծվել և տրամադրվել՝ բոլոր էջերի տեսանելիությունն ապահովելու համար:

Որոնողական համակարգերի որոնիչները (crawlers) կայքում շրջելիս կարող են դիտարկել մի շարք տարբեր գործոններ: Ոչ բոլոր էջերը կարող են ինդեքսավորվել որոնողական համակարգերի կողմից:

Այսօր մարդկանց մեծ մասը Google-ում որոնում է բջջային հեռախոսներ միջոցով[3]: 2016 թ.-ի նոյեմբերին Google-ը խոշոր փոփոխություններ կատարեց որոնողական համակարգերի կողմից կայքերի ուսումնասիրման մեջ և առաջնային դարձրեց կայքերի բջջային տարբերակների ինդեքսավորումը: Սա նշանակում է, որ Ձեր կայքի բջջային տարբերակը դառնում է մեկնարկային կետ Google-ի կողմից կայքի ինդեքսավորման գործընթացում[4]:

Վեբ կայքում "շրջելու" կանխարգելում

Որոնողական համակարգերում անցանկալի կոնտենտից խուսափելու համար, վեբ-վարպետները կարող են հրահանգներ տալ որոշակի ֆայլեր կամ տեղեկագրքեր չդիտարկել՝ ստանդարտ robots.txt ֆայլի միջոցով: Բացի այդ, էջը կարող է ակնհայտորեն դուրս մնալ որոնողական համակարգերի տվյալների բազայից՝ օգտագործելով հատուկ մետաթագեր (meta tag) (սովորաբար <meta անուն = "robots" կոնտենտ = "noindex">): Երբ որոնողական համակարգն այցելում է կայք, robots.txt առաջին ֆայլն է, որ այն ուսումնասիրում է: Այնուհետև robots.txt ֆայլը վերլուծվում է և հրահանգում է ռոբոտին, թե որ էջերը պետք է քողարկվեն: Քանի որ որոնողական համակարգի որոնիչը կարող է պահել այս ֆայլի պատճենը, այն կարող է երբեմն դիտել էջեր, որոնք վեբ-վարպետը չի ցանկանում, որ երևան:

Տեսանելիության բարձրացում

Որոնման արդյունքներում կայքերի տեսանելիության բարձրացման տարբեր եղանակներ կան: Միևնույն կայքի էջերի միջև խաչաձեւ կապը կարևւոր էջերի համար ավելի շատ հղումներ ապահովելու համար կարող է բարելավել կայքի տեսանելիությունը: Կայքի կոնտենտը, որը պարունակում է հաճախակի որոնված բանալի բառեր՝ համապատասխան որոնման արդյունքներին, նույնպես կարող է խթանել կայքի տեսանելիության բարձրացմանը: Կոնտենտի թարմացվումը այնպես, որպեսզի որոնողական համակարգերը հաճախակի այցելեն կայք, նույնպես կարող է ազդել տեսանելիության բարձրացման վրա: Համապատասխան բանալի բառերի ավելացումը վեբ էջի մետատվյալներում՝ ներառյալ մետա վերնագիրը և մետա նկարագրությունը, կբարելավեն կայքի որոնման ցանկերը, դրանով իսկ մեծացնելով տեսանելիությունը:

Առավելությունները

Օրեցօր ավելի է մեծանում SEO-ի դերը և կարևորությունը օնլայն հարթակում բիզնեսի զարգացման գործընթացում: Այն արդեն իսկ դարձել է թվային մարքեթինգի ամենաօգտագործվող ռազմավարություններից մեկը` դրա արդյունավետության պատճառով: SEO-ի առավելություններն են՝

  • Տեսանելիության բարձրացում,
  • Որոնման արդյունքների միջոցով վստահության ձևավորում,
  • Նվազագույն ծախսերով կայքի այցելությունների թվի աճ,
  • Նոր հաճախորդների ներգրավվում,
  • Առցանց երկարաժամկետ ներկայություն ձևավորում[5]։

Տես նաեւ

Ծանոթագրություններ

  1. Ortiz-Cordova, A. and Jansen, BJ (2012) դասակարգելով վեբ որոնման հարցումները, որպեսզի պարզեն բարձր եկամուտ ստեղծող հաճախորդներին : Տեղեկատվության եւ տեխնոլոգիաների ամերիկյան հասարակության տեղեկագիր: 63 (7), 1426 - 1441:
  2. Beel, Jöran and Gipp, Bela and Wilde, Erik (2010). «Academic Search Engine Optimization (ASEO): Optimizing Scholarly Literature for Google Scholar and Co» (PDF). Journal of Scholarly Publishing. էջեր 176–190. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-11-18-ին. Վերցված է ապրիլի 18, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Figure 1: Minimum-Spanning-Tree of 462 hemagglutinin gene sequences of "Old-World"-orthopoxviruses retrieved from NCBI (March 2018)». dx.doi.org. Վերցված է 2019-04-27-ին.
  4. Hayter, Louise. dx.doi.org https://webmasters.googleblog.com/2016/11/mobile-first-indexing.html. Վերցված է 2019-04-27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Որոնողական Համակարգերի Օպտիմիզացում: Առավելությունները. Երևան, Հայաստան: https://inseolytics.com/seo-benefits. {{cite book}}: External link in |publisher= (օգնություն)