«Վերդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Հայ գուսաններ]]
[[Կատեգորիա:Հայ գուսաններ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:Հայ բանահավաքներ]]

15:41, 14 փետրվարի 2021-ի տարբերակ

Վերդի
Ծնվել էմարտի 15, 1884(1884-03-15)
ԾննդավայրԱզատավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 26, 1959(1959-02-26) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբանահավաք և գուսան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Վերդի (Թարվերդյան Գեղամ Գևորգի մարտի 15, 1884(1884-03-15), Ազատավան, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1959(1959-02-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանահավաք-աշուղագետ, գուսան: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականին: Հորինել է նաև ինքնուրույն աշուղական երգեր։

Կենսագրություն

Վերդին ծնվել է 1884 թվականի մարտի 15-ին, Երևանի նահանգի Ղամառլուի գավառի Ղըռ-Բզովանդ գյուղում: 1895-1897 թվականներին սովորել է Դվինի ռուսական դպրոցում: 1906 թվականին Երևանում աշխատել է որպես կազմարարի աշակերտ: 1907 թվականին եղել է Բաքվում, 1919-1926 թվականներին՝ Ղամարլուում: 1925 թվականին եղել է գյուղատնտես հրահանգիչ։ Վերդիի ջանքերով Թոխմախան գյուղում հիմնադրվել է Հայաստանի առաջին թռչնաբուծական ֆերման: Շրջագայելիս գրի է առել ժողովրդական, բանահյուսական և աշուղական երգեր։ 1934 թվականից աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության (այժմ՝ Եղիշե Չարենցի անվան պատմության և գրականության) ինստիտուտում որպես բանահավաք։ Նրա հավաքած ու գրառած նյութերի հիման վրա կազմվել են մի շարք ժողովածուներ՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936 թվականին Արամ Ղանալանյանի աշխատակցությամբ), «Հայ աշուղներ» ( 1937 թվականին), «Հայկական խորհրդային ֆոլկլորը» ( 1938 թվականին) են։ Հատկանշելի են «Լենին փաշան» (առանձին հրատարակչություն 1937 թվականին ասացող՝ Գաբո Բարձումյան) վիպերգը և «Քյոռ-Օղլի» ( 1941 թվականին ) ժողովրդական վեպի հայկական պատումները։ Մահացել է 1959 թվականի փետրվարի 26-ին, Երևանում[1]:

Երկեր

  • Ինչ պետք է իմանալ ճագարի մասին, Երևան, Պետհրատ, 1932, 20 էջ:
  • Լենինը հայ ֆոլկլորի մեջ, Երևան, Պետհրատ, 1936, 172 էջ:
  • Հայ աշուղներ, Երևան, Պետհրատ, 1937, 560 էջ:
  • Ուխտավոր աղվեսը, Երևան, պետհրատ, 1939, 19 էջ:
  • Հարուստն ու գիժ ծառան, Երևան, Պետհրատ, 1940, 16 էջ:
  • Հանելուկներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 44 էջ:
  • Հայ գուսաններ, Երևան, Հայպետհրատ, 1957, 298 էջ:
  • Հեքիաթներ և զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1957, 77 էջ:

Ծանոթագրություններ

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 444։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 399