«Բուզավեթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
կատ, մլհ
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Կատեգորիա չկա}}

'''Բուզավեթ''', [[Ջավախք]]ի լեռնային գյուղերից է: Գտնվում է Ախալքալաքից 6, 5 կմ հեռավորության վրա` ուղիղ գծով, [[Աբուլ լեռ]]ան ստորոտին (3300 մ), ծովի մակարդակից 1920-1950 մետր բարձրության վրա:
'''Բուզավեթ''', [[Ջավախք]]ի լեռնային գյուղերից է: Գտնվում է Ախալքալաքից 6, 5 կմ հեռավորության վրա` ուղիղ գծով, [[Աբուլ լեռ]]ան ստորոտին (3300 մ), ծովի մակարդակից 1920-1950 մետր բարձրության վրա:



08:10, 6 Հուլիսի 2012-ի տարբերակ

Բուզավեթ, Ջավախքի լեռնային գյուղերից է: Գտնվում է Ախալքալաքից 6, 5 կմ հեռավորության վրա` ուղիղ գծով, Աբուլ լեռան ստորոտին (3300 մ), ծովի մակարդակից 1920-1950 մետր բարձրության վրա:

Բուզավեթից 700 մետր հյուսիս գտնվում են Սուրբ Խաչ (Մատուռ) եկեղեցու ավերակները: Գյուղից մի քանի կմ դեպի հյուսիս-արևելք ծովի մակարդակից 2.010մ բարձրության վրա գտնվում են ամրոցային աշտարակներ , այստեղ են գտնվում նաև Քյորօղլին և ռազմական Ղարաղալան (այսինքն սև ամրոց):

Բնակչությունը

Ըստ Ջաբա դավթարի գյուղը կառուցվել է օսմանյան կայսրության կողմից, գյուղապետն է եղել Մուսթաֆային (1705-1706): Ներկա բնակիչները 1830թ. Կարինի շրջանից գաղթածների հետնորդներն են: Բուզավեթից 2-րդ Համաշխարհային պատերազմին մասնակցել է 104 կամավոր, որոնցից 51-ը զոհվել են կռվի դաշտում: Գյուղի եկեղեցական դպրոցը հիմնադրվել է 1864թ. և գործել առանց ընդմիջումների մի քանի տասնամյակ: 1865-ին ունեցել է 1 ուսուցիչ 13 աշակերտ, 1868-ին 5 հոգաբարձու 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1870-ին 1 ուսուցիչ 27-աշակերտ, 1872-թին 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1880 ին 1 ուսուցիչ 25 աշակերտ, 1889-ին 1 ուսուցիչ 24 աշակերտ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Կառուցվել է 5-6-րդ դարերում, Հայաստանի Բայբուրդ և Աղավնիկ գյուղերի եկեղեցիների նմանությամբ (չափերն են 16.1 x 6, 4մ), միակ մուտքը բացվում է հարավ: Եկեղեցին վերանորոգվել է գյուղի բնակչի կողմից տանիքի փայտյա ծածկով, և այն սկսել է գործել որպես ծխական եկեղեցի, հետագայում եկեղեցին նորից է վերանորոգվել, սակայն երկար չի ծառայել: 1848 թվականին ենթարկվել է լրիվ նորոգման քարե պատերով և փայտե տանիքով: Եկեղեցին օծվել է վերջին անգամ որպես հայ առաքելական եկեղեցի: 19-րդ դարում զանգակատունը եղել է 4 սյուներից:Ներկայումս զանգակատունը կանգուն է, թեև գտնվում է վատ վիջակում: